Քոչարյանի ահն ու Նիկոլի «վահանը»

Քաղաքական վերջին իրողությունները, հատկապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը ակնհայտ անհանգստություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքում: Թվում էր, թե օգոստոսի 17-ի հանրահավաքով Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ասել էր, ի վերջո, հանրահավաքի իր ելույթը գրեթե ամբողջապես նվիրել էր հակահեղափոխականներին՝ գլխավորապես Ռոբերտ Քոչարյանին: Բայց Փաշինյանը շարունակում է պատեհ-անպատեհ առիթներով քննադատության ենթարկել Քոչարյանին եւ այդ ամենն անել ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունից: Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին ի պատասխան վարչապետը լրագրողներին խորհուրդ է տալիս դուրս գալ փողոց եւ այդ մասին լսել ժողովրդի կարծիքը. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց, այդ հարցը մարդկանց տվեք, որոշում կայացնողը ժողովուրդն է»: Լավ է, անշուշտ, որ ի հեճուկս նախորդ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը ուղիղ կապի մեջ է ժողովրդի հետ, սակայն առնվազն գեղեցիկ չէ, երբ հատվում է թույլատրելիի սահմանը եւ բոլոր առիթներով թմբկահարվում ժողովուրդ անունը: Եթե հեղափոխական ու հետհեղափոխական հրապարակներում հարյուր հազարավոր մարդիկ են կանգնել, դա չի նշանակում, թե որպես պետության ղեկավար կարելի է խոսել ամբողջի անունից ու արհամարհել թեկուզ այն մի քանի տասնյակին, որոնք ինչ-ինչ պատճառներով քաղաքական այլ համոզմունքներ ունեն: Ի վերջո, Քրիստոսի խաչելությունն էլ ուղեկցվում էր ժողովրդի կողմից, բայց դա չի նշանակում, որ մարդկանց հոծ բազմության առկայությունն է որոշում վերին ատյանի ճշմարտությունը: Հասկանալի է հեղափոխական վարչապետը շարունակում է ազդեցություն ունենալ էյֆորիայից դուրս չեկած զանգվածների վրա եւ ամբողխահաճո հայտարարություններով քաղաքական իր շահերն է լուծում կամ գոնե առաջ մղում:Ժողովրդի վահան դարձնելով նսեմացվում են պետական բոլոր ապարատների առաքելությունը, ու երբ վարչապետը հոխորտում է, միայն թե ժողովուրդը պահանջի,ԱԺ-ն կիրագործի սահմանադրական փոփոխությունները, իսկ չէ որ քաղաքակիրթ աշխարհում ժողովրդի կամարտահայտման մեկ ճանապարհ գոյություն ունի՝ ընտրությունները: Մնացած բոլորը Հայաստանը տանելու են մի տեղ, որտեղ ցանկացած պրիմիտիվ հարցի լուծումը շանտաժ ու սպառնալիք է պահանջելու: Անցումնային արդարադատությունն էլ, որը Փաշինյանը ծրագրում է իրագործել, ըստ էության լինչի դատաստանի է նմանվելու: Որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ միայն պետական, այլեւ մնացած բոլոր ինստիտուտներն են հարկադրված աշխատում շանտաժի ու սպառնալիքի մթնոլորտում, արդեն իսկ համոզվել ենք: Խոսքը մանավանդ չորրորդ իշխանության ներկայացուցիչներին է վերաբերում, որոնց՝ իշխանությունների հասցեին ոչ քաղցր հրապարակումները առիթ են հանդիսանում ոհմակային հարձակումների; Վարչապետը սակայն կածում է, թե Հայաստանի պատմության մեջ երբեւէ լրատվական դաշտը այնքան ազատ, որքան այսօր է, չի եղել: «Ես որեւէ քննադատության համար որեւէ մեկին քարկոծելը չեմ ընդունում եւ կոչ եմ անում բոլորին, որ քննադատությանը վերաբերվեն կառուցողական: Ես ցանկացած քննադատության մեջ տեսնում եմ հնարավորություն գտնել մեր սխալները եւ ուղղել դրանք»,-ասում է Փաշինյանը:Իհարկե նախորդ իշխանությունները մամուլի բերանը փակելու, ազատ խոսքը լռեցնելու առավել բիրտ մեթոդներ էին կիրառում, բայց դա չի նշանակում, թե նոր իշխանությունները գլխի վրա են պահում լրատվամիջոցներին:Եթե նախկինում լրատվամիջոցների հետ հարաբերվելու կացնային մոտեցումներով մի քանի պաշտոնյա էին հայտնի՝ գլխավորապես Վովա Գասպարյանը,ապա այսօր պետական համակարգի հույսը ֆեյքերն են ու հեղափոխական այն զանգվածների, որոնք պատրաստ են անխնա ոչնչացնել ցանկացած մեկի, ով իշխանություններին չի գովաբանի, խաչին հանել այն լրագրողին, ով համարձակվել է քննադատել իշխանություններին: Իսկ ժողովրդի անունից մշտապես խոսող վարչապետը մինչ օրս որեւէ անգամ կոչով չի դիմել համակիրներին՝ դադարեցնել մամուլի դեմ այդ արշավը: Անի Սահակյան

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am