Գործ կա, իսկ աշխատավա՞րձ

«Փաստ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության եւ ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն մեկ այլ խնդիր, այնուամենայնիվ, կա: Ըստ էության՝ աշխատատեղերը նշանակում են ոչ թե բարձր որակավորում պահանջող եւ բարձր աշխատավարձ առաջարկող աշխատանքների առկայություն, օրինակ՝ այս կամ այն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բանկային ոլորտներում, այլ միջին մասնագիտական կրթությամբ եւ միջին խավը ներկայացնող քաղաքացիներին հասանելի աշխատատեղեր: Հենց սա է լրջագույն խնդիրը, որն այսօր առկա է հայաստանյան հասարակության մեջ: Բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ կա նաեւ շատ այլ զարգացած երկրներում, սակայն դրանք գոյություն ունեն մատների վրա հաշված ոլորտներում, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործազրկության վիճակագրության վրա: Սա նորմալ է, աննորմալ է այն, որ ընդամենը դպրոցական կամ միջին մասնագիտական կրթությամբ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել, սա էլ, իհարկե, առնչվում է կրթական համակարգի հետ, որտեղ մեծ հաշվով չի գործում միջին մասնագիտական կրթության կամ, այսպես ասած, քոլեջ–տեխնիկում օղակը: Մյուս կողմից, եթե այն գործի էլ, ապա հարց է առաջանում, թե որտե՞ղ են աշխատելու այդ մարդիկ: Սրանք հարցեր են, որոնց շղթան կրկին անգամ բերում է զարգացած տնտեսություն ունենալուն: Այսօր հայաստանում զբաղվածների գերակշիռ հատվածը գտնվում է կամ պետական ոլորտում, կամ էլ սպասարկման: Տնտեսագետներն ու համապատասխան մասնագետները, թերեւս, ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը, սակայն անգամ առանց նման հետազոտությունների, ամեն ինչ անզեն աչքով էլ պարզ է: Վերջապես, եթե մենք ասում ենք աշխատանք, ապա ի՞նչ նկատի ունենք, ընդամենը զբաղվածությո՞ւն, թե՞ այնպիսի զբաղվածություն, որի արդյունքում քաղաքացին կկարողանա արժանավայել ապրել: Այս տեսանկյունից վերջին շրջանում սոցցանցային հարթակներում շատ լայն տարածում է ստացել «գործկա» հեշթեգը, որը, սակայն, այդպես էլ չի պատասխանում՝ «իսկ աշխատավարձ կա՞» հարցին: Ի վերջո, կամավորական աշխատանքն էլ կարող է աշխատանք համարվել, հիմա ի՞նչ, համարենք, որ գործ կա՞: Չէ՞ որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան աշխատաշուկայում առաջարկվող աշխատավարձը տատանվում է 60–120 000 դրամի սահմաններում: Կարծում ենք՝ բացարձակ իմաստ էլ չկա հաշվարկներ կատարել, թե նման աշխատավարձն ու 4 հոգուց կազմված ընտանիքի պահանջները ինչքանով են հարաբերվում միմյանց հետ: Վերջապես, մասնագետների ու որակավորված մասնագետների մասին: Կարծես թե ակնհայտ է չէ՞, որ չի կարող լինել հասարակություն, որտեղ բոլորը որակավորված մասնագետներ են, որովհետեւ անգամ ներկայիս պայմաններում մեր բարձրագույն հաստատություններն ավարտած քաղաքացիների շատ փոքր հատվածն է իսկապես մասնագետ դառնում՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Եվ ուրեմն՝ պահանջել, որպեսզի բոլորը լինեն մասնագետ, ավելին՝ լավ մասնագետ, բոլորովին էլ չի կարող հարցի լուծում լինել այն պարզ պատճառով, որ դա չի լինի: Իհարկե, որակավորված մասնագետներն առավել մրցակցային են եւ ի վերջո գտնում են աշխատանք, բայց չէ որ հենց հիմա էլ այդպես է, հիմա էլ, նախկինում էլ լավ մասնագետը աշխատանք ուներ՝ խոսքը աշխատանքի մասին է, ոչ թե ուղղակի զբաղվածության կամ, ինչպես ժողովրդական լեզվով ասում ենք, «բզբզալու», ուստի՝ խնդիրն այստեղ մասնագետները չեն, նրանք կարող են լուծել իրենց խնդիրները, խնդիրն այստեղ սովորական քաղաքացիներն են, ովքեր ունեն ոչ պակաս արժանավայել ապրելու եւ աշխատելու իրավունք, քան տաղանդավոր ու Հայաստանի համար աստղաբաշխական թվերով վարձատրվող ծրագրավորողները: Դե ի վերջո, բոլորս չէ, որ Նյուտոն կամ Էյնշտեյն պիտի լինենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am