Հիվանդանոց տեղափոխված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպան

«Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ այս պահին գտնվում է պատգամավոր Մանվել Գրիգորյանը, այսօր հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել գեներալի առողջական վիճակի ու կատարված հետազոտությունների մասին։ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանը փոխացեց՝ քանի որ Գրիգորյանը ստացիոնար բուժման է տեղափոխել դատաբժշկական փորձաքննություններ անելու նպատակով, իրենք ոչինչ ասել չեն կարող։ Երեկ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ նրա առողջական վիճակը պարզելու նպատակով։ Առավոտյան Գրիգորյանի փաստաբաններն արդեն այցելել էին իրենց պաշտպանյալին։ «Ազատության» հարցին՝ ինչպես է կալանավորված պատգամավորի ինքնազգացողությունը, փաստաբան Լևոն Բարսեղյանը հայտնեց՝ գեներալը գրեթե ուժասպառ է եղել, քանի որ հետազոտություններն է՛լ ավելի են վատթարացրել նրա վիճակը։ – «Ես տեսել եմ իմ պաշտպանյալին երեք օր առաջ, և հիմա եմ տեսնում՝ ուղղակի վատթարացում, անգամ ի վիճակի չէ՝ երկու բառ խոսելուց հետո երրորդ բառը արդեն դժվարանում է խոսել, սկսած՝ հևոցը և մնացյալը», – պատմեց փաստաբանը: Թեև դատաբժշկական համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, սակայն քաղաքացիական հիվանդանոց ուղեգրումը իր մեջ չի ներառել բուժման թեկուզև կարճատև կուրս, ասում է փաստաբանն ու հավելում՝ դա կարող էր նպաստել Գրիգորյանի առողջական վիճակի կայունացմանը։ Բաղդասարյանը սա դասական խոշտանգում է որակում ու նշում, որ Հայաստանում շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները։ «Բացարձակ բժշկությունը մատը մատին չտվեց, որպեսզի նաև առողջության վատթարացման հետ կապված որոշակի բժշկական գործողություն կատարի», – հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը՝ հավելելով․ – «Մեկ անգամ ևս փաստում եմ, որ այսօր իրավունքը, որպես գերակա նորմ, ստորադասված է և զուտ տառակերությամբ զբաղվելով ուղղակի դասական խոշտանգում է տեղի ունենում պաշտպանյալի նկատմամբ»: azatutyun.am

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am