Վարչապետի տնտեսական տեսլականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության տեսլականը՝ տնտեսության կառուցվածքի, տնտեսական մոդելի և զարգացման ռազմավարության վերաբերյալ: «Արմենպրես»-ն առանձնացրել է վարչապետի կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական թեզերը և առաջնահերթությունները: Տնտեսական աճի այն մոդելը, որ նախկինում եղել է Հայաստանում, ընդունելի չէ, որովհետև տնտեսական այդ մոդելի առանցքը հանքաարդյունաբերությունն էր: ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է ներառական տնտեսական աճի մոդելը։ Հայաստանը պետք է ունենա արտահանման միտված տնտեսություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեղնոլոգիաները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը պետք է լինեն արտահանմանը միտված։ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր նախապայման է կրթության, գիտության և առողջապահության արտահանումը։ Վարչապետի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, սակայն միևնույն ժամանակ քաղաքացիները հնարավորություն պիտի ունենան օգտագործել լավ որակի տեղական արտադրանքը: Ն. Փաշինյանը Հայաստանի տնտեսության «լոկոմոտիվի» դերում տեսնում է բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը: Այս թեզը վերաբերում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին («կոշտ» արտադրանք), որտեղ ներդրումային հետաքրքրություններ և բարենպաստ նախադրյալներ են նկատվում, և ըստ վարչապետ Փաշինյանի՝ կառավարությունն ուզում է, որ դրանք ակտիվանան: Փաշինյանը խոսել է Ջրվեժում, Ինժեներական քաղաք նախագծային տարածքում բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկման մասին, հեռանկարային է համարել արևային էներգիայի կուտակիչ պանելների արտադրությունը, ընդգծել տեխնոլոգիական ապրանքների, կենցաղային տեխնիկայի արտադրություններ կազմակերպելու համար ներդրումների իրականացման կարևորությունը: Վարչապետը նկատել է, որ տեխնոլոգիական արտադրանքների արդյունաբերություն ունենալը հիմք կստեղծի ռազմարդյունաբերության համար, որի արդյունքում կստեղծվեն բարձր վարձատրությամբ աշխատատեղեր: Կառավարության խնդիրն է խթանել նշված արտադրությունների կազմակերպումը: ՏՏ ոլորտը Հայաստանում արդեն բավականին զարգացած է, և կառավարությունը կօժանդակի ոլորտի հետագա բնականոն զարգացմանը: Վարչապետը կարևոր է համարել այն, որ տնտեսության կառուցվածքի պատկերացումներում պետք է միշտ տեղ թողնել առաջարկությունների սեգմենտի համար: Նա առաձնացրել է փորձարարական ճյուղերը, օրինակ՝ բիոտեխնոլոգիաները, քանի որ այդ ոլորտի արտասահմանյան ընկերություններում բազմաթիվ հայեր մասնակցություն ունեն, և պետք է բանակցել նրանց հետ Հայաստանում այդ ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու համար: Նոր ճյուղեր կարող են լինել նաև դեղագործությունը, R&D-ն (Research & Development) և այլն: Կառավարությունը կարևորելու է ադամանդագործության և ոսկերչության ոլորտները և պատրաստ է ամեն ինչով աջակցել ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին և գործարարներին։ Ոսկերչության ոլորտում նախատեսվում է «ապրանքների «տուրիստական» արտահանում» գաղափարի ներդրում, որն ուղղակիորեն փոխկապակցված է զբոսաշրջության ոլորտի հետ։ Բուհական համակարգի բարելավումը երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի։ Պետք է այնպես ապահովել, որ մեր գիտնականները կարողանան իրենց ծառայությունները մատուցել ու նաև իրենց փորձը փոխանցեն մյուս սերունդներին, որպեսզի ձևավորվի մասնագիտական բազա և ունենանք նաև մեր գիտական ծառայություններն արտահանելու հնարավորություն: Հայաստանը պետք է հասնի նրան, որ գիտությունը գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ։ Ըստ վարչապետի՝ ՀՀ-ի այնպիսի կադրերի կարիք ունի, որոնք բուհն ավարտելուց հետո կարող են իրենց մասնագիտությանը համպատասխան ծառայություններ մատուցել։ Բնության շահագործման վրա հենված տնտեսության փոխարեն պետք է ուղղություն վերցնել դեպի բնության պահպանության վրա հենված տնտեսություն: Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի: Ն. Փաշինյանի կարծիքով՝ զբոսաշրջությունը խթանելու և գովազելու ազդեցիկ միջոցը հենց զբոսաշրջիկն է, որ Հայաստան այցելելուց հետո սոցցանցերում տարածում է տեղեկատվություն երկրի մասին, իր ընկերներին խորհուրդ տալիս այցելել տվյալ երկիր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը զբոսաշրջության զարգացման մեջ, մանսավորապես՝ տուրիստի ընդունելությունը և ծառայությունների մատուցման որակը կարող են նպաստել թե՛ իրենց բիզնեսի, և թե՛ զբոսաշրջության զարգացմանը։ Թեթև արդյունաբերության մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ-ն ունեցել է կոշիկի արտադրության լավ ավանդույթներ, և այժմ էլ որոշակի աշխուժացում կա կոշիկի, տեքստիլի արտադրության մեջ: Հայաստանում ինտեսիվ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է անասունների գլխաքանակի աճը, քանի որ վերջինս արտահանման անսահմանափակ պոտենցիալ ունի։ Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվելու աղբի հավաքման և վերամշակման գործընթացը։ Մի քանի ուղղություններով բանակցություններ են ընթանում, աշխատանքներ են կատարվում աղբի վերամշակման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։ Հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am