Փոքր բիզնեսի համար համարյա կլինի հարկի բացակայություն՝ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկային մարմիններին հանձնարարել է, որ միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ իրականացվի մեղմ վարչարարություն: Ֆեսյբուքի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ պետք է լինի մեղմ վարչարարություն: «Սա իմ մոտեցումն է: Ուզում եմ ասել, որ Հարկային օրենսգրքում կլինի մի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին: Մենք փոքր բիզնեսի համար, որը տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունի, կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ: Փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն: Խոսքը շրջանառության հարկի մասին է: Այսինքն, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը: Վարչապետը ներկայացրեց նաև, թե ինչ գաղափարներ են քննարկվում կառավարությունում: «սրանք նախագաղափարներ են, ես խնդրում եմ սրանք չշփոթել արդեն կայացված որոշումների հետ: Կա այսպիսի գաղափար: Օրինակ՝ եթե մեկն ունի 100 հազար դոլար կամ 50 հազար դոլար, ինքը կարող է մտածել ինչ-որ բիզնես ստեղծելու մասին, բայց եթե մեկն ունի 3 հազար դոլար կամ 5 հազար դոլար և ցանկանում է այդ փողը ինչ-որ տեղ ներդնել, ինքն այսօրվա դրությամբ այդպիսի հնարավորություն չունի: Մնում է միայն բանկային ավանդի տարբերակը, սակայն դա պասիվ գործունեություն է: Մենք կարծում ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ ներդրումներ անելու հնարավորություն պետք է ունենան և այս առումով կարևորում ենք ֆինանսական շուկայի այնպիսի ընկերությունների գոյությունը, որոնք արժեթղթեր են թողարկում, որտեղ քաղաքացիները կարող են արժեթղթեր գնել՝ այդպիսով մասնակցելով բիզնեսին փոքր ներդրումներով»,- մանրամասնել է Փաշինյանը: Հաջորդ գաղափարը ներդրումների հայկական հիմնադրամի ստեղծման մասին է, որտեղ էլի կոմերցիոն, բայց շատ մատչելի տոկոսներով փորձ արվի վարկավորել բիզնեսը: Սրանք գաղափարներ են, որոնք քննարկվում են, որոնց հետ կապված կան խնդիրներ և բարդություններ, սակայն ուղղություններ են, որոնց մասին մենք մտածում ենք»,- ընդգծել է վարչապետը:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am