Թուրքիայում Եգիպտոսի քաղաքացիներ են ձերբակալվել
Թուրքական իշխանությունները Ադանա քաղաքում ձերբակալել են Եգիպտոսի 12 քաղաքացիների, ովքեր ծրագրել էին հատել Սիրիայի հետ սահմանը և միանալ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է Today’s Zaman-ը՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությանը։ Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները, որոնց թվում կան 3 երեխաներ, մոտ հարազատներ են։ Թուրքիայում Եգիպտոսի հյուպատոսությունը պարզում է քաղաքացիների ձերբակալության մանրամասները և նրանց՝ հայրենիք արտաքսելու ժամկետները։
