Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաննեում Թբիլիսյան խճուղում՝ շամպայն գինիների գործարանի մոտ, բախվել է 3 տրանսպորտային միջոց, որից հետո վարորդները ապահովագրական ընկերություն ահազանգելու փոխարեն ճանապարհի մեջտեղում վթարից հետո ստեղծել էին լարված իրավիճակ: Նրանք միմյանց էին մեղադրում վթարի մեջ ու մեկմեկու տալիս վիրավորական արտահայտություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «տաք գլուխները», տեսնելով, որ իրենց «Մի կաթիլ մեղրի պատմությունը» հիշեցնող վիճաբանությունը տեսանկարահանվում է, կարծես թե, «խախանդվեցին»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորեր չկան, իսկ դեպքի վայրից էլ քաղաքացիներն ահազանգել են ոստիկանության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանած ոստիկանները կարողացել են կրքերը հանդարտեցնել: Վթարի փաստով ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը