Քոչարյանից ու Սերժից «քցված» գործարարները դիմումներ են գրում ԱԱԾ-ում․ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մանրամասներ է պատմում

Եթե ներկա իշխանությունն ընդունում է, որ նախկին իշխանությունների օրոք տեղի է ունեցել կոռուպցիա, հովանավորչություն, ապա առաջին հերթին պետք է համաներում իրականացնել տնտեսական ոլորտում։ Այսօր բանտերում շատ մարդիկ կան, որոնք նախկին ռեժիմի օրոք տուժած կամ դատապարտված մարդիկ են։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Գործարարը պատմեց, թե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ինչպես էին բիզնեսները խլում, մարդկանց սնանկացնում, ինչպես էր Քոչարյանի անվտանգության պետը սպառնալով ու վախեցնելով մարդկանց թալանում։ Հակոբյանը հիշեցրեց՝ տարիներ առաջ իր շինարարական ընկերությունում Վերահսկիչ պալատը, որի ղեկավարը Իշխան Զաքարյանն էր, երկու տարի կեղծ ստուգումներ իրականացրեց, որից հետո հայտարարելով, թե 32 մլն դրամ պակաս հարկ են վճարել։ «Երկու տարի ձեռնարկությունը չկարողացավ մասնակցել մրցույթներին։ Հետագայում դատարանում ապացուցվեց, որ մենք ոչ մի կոպեկ պարտք չէինք։ Պարզապես թուղթ էր մրոտեցին։ Իմ ձեռնարկության նման հազարավոր ձեռնարկություններ նույն ճակատագրին են արժանացել։ Ժողովրդական լեզվով ասած՝ ովքեր իրենց տակն էին, բարգավաճում էին, ովքեր ոչ՝ կորցնում էին ամեն ինչ։ Նրանք ում ուզում բանտարկում էին, սնանկացնում, որպեսզի իրենց մութ գործերին չխանգարեին։ Շատ մարդիկ կան, որոնք կեղծ ստուգումների արդյունքում այսօր դատապարտված են։ Նրանց բոլորի գործերը պետք է ուսումնասիրել, ու կտեսնեք, որ նրանք այդքան էլ մեղավոր չեն»,- պատմեց Հակոբյանը։ Նախկին պատգամավորը մեզ հայտնեց, որ տարիներ առաջ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունների կողմից «քցված» գործարարները դիմումներ են գրում ԱԱԾ-ում, բարձրաձայնում են իրենց նկատմամբ նախկին իշխանությունների կողմից իրականացված անարդարությունները։ Այս պահին նա չցանկացավ բարձրաձայնել անունները, բայց վստահեցրեց՝ դրանք շատ են։ Հակոբյանը հույս ունի, որ ԱԱԾ-ն ոչ միայն ուշադրություն կդարձնի պետությունից թալանածներին, այլ նաև ընթացք կտա անհատների գործերին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝«Առաջին լրատվական»-ում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am