Հայտնի է Մերկելի՝ տարածաշրջան եռօրյա այցի օրակարգը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա այցով տարածաշրջանում է: Նա կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բանակցություններ կվարի 3 երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության, երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի և տնտեսության հարցերը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրը: Բեռլինը, աղբյուրի խոսքով, մեծ նշանակություն է տալիս Անդրկովկասի և «Արևելյան համագործակցության» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հետ համագործակցությանը: «Մենք ցանկանում ենք ընդլայնել հարաբերությունները: Մենք շահագրգիռ ենք տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության նորմերի աջակցության հարցում»,- ասել է աղբյուրը: Այսօր Մերկելը կայցելի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Մամուկա Բահթաձեի հետ: Կայանալիք հանդիպումը Մերկելի համար երկրորդն է կանցլերի պաշտոնում. առաջին այցը կայացել էր 2008-ին: Գերմանիայի կառավարության աղբյուրը հիշեցրել է, որ Բեռլինն աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի մերձեցմանը: Այսօր Թբիլիսիում կկայանա նաև համաժողով, որին կմասնակցեն Գերմանիայի և Վրաստանի գործնական շրջանակները, ապա Մերկելը կհանդիպի ուսանողների հետ: Դրանից հետո Մերկելը կայցելի Հարավային Օսիայի հետ սահման: Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Գերմանիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև աջակցում է Անդրկովկասի հարցով Ժնևյան քննարկումների շրջանակներում քաղաքական որոշման կայացման հարցում: Վաղը՝ օգոստոսի 24-ին, Մերկելը կժամանի Երևան, որտեղ նախատեսված են բանակցություններ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանիայի կառավարության աղբյուրի խոսքով՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո երկու պետությունների հարաբերություններում դրական օրակարգ է նկատվում: «Այդ առումով այժմ լավ պահ է այցելել այդ երկիրը»,- նշել են Բեռլինում: Մերկելը նաև կհանդիպի կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ: Հաջորդ օրը Մերկելը կմեկնի Բաքու: «Քաղաքական և տնտեսական առումով Ադրբեջանը համարում ենք տարածաշրջանում ծանրակշիռը»,- նշել է Գերմանիայի կառավարության աղբյուրը: Գերմանիայի կանցլերը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, երկկողմ օրակարգը, ինչպես նաև էներգետիկայի հարցերը: Բացի այդ, աղբյուրի հաղորդմամբ, Մերկելն Ադրբեջանում կքննարկի մի շարք բարդ հարցեր: Դրա պատճառ է դարձել վերջին սկանդալը՝ կապված Ադրբեջանի կողմից Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին անցանկալի անձանց ցուցակում» ներառելու հետ: 2014 և 2016թթ. Վայլերն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: «Ադրբեջանի դիրքորոշումը ցավալի է, այն չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով երկխոսության առաջընթացին»,- այդ կապակցությամբ ասել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Նրա խոսքով՝ Մերկելն Ադրբեջանում անպայման կքննարկի մարդու իրավունքների հարցերը, մամուլի ազատությունն ու քաղաքացիական հանրության խնդիրները:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am