Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81-ամյա տանտիրուհուն/տեսաշար/

Երեկ՝ օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: և անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամաներ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել և այնտեղ կա վիրավոր: Օպերատիվորեն ժամանում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Շմավոնյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ: Մարզային ոստիկանապետի հանձնարարականով օպերատիվորեն ժամանում է նաև Գավառի հիվանդանոցի հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերում են տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տոնիյանին՝ գլխին ստացած վնասվածքներով: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում և փրկարարների հետ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ նրան տեղափոխում են Գավառի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան սենյակն ամբողջովին պատված էր արյունով, բնակարանում էլ հայտնաբերվում է աղյուս (քարփինջ), որի վրա առկա են արնանման հետքեր: Դեպքի վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և վարչության պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ: Մինչ քննիչները դեպքի վայրի տեղազննություն էին կատարում, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ Ս. Տոնիյանին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հարությունյանը, ով քարե աղյուսով Ս. Տոնիյանին հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի /սպանության փորձ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Գավառի փրկարարներն ու բժիշկները օպերատիվորեն չգործեին, ապա հնարավոր է՝ կինը ստացված վնասվածքներից մահանար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am