Չե՞ք հիշում՝ ով առաջին անգամ Հայաստանում սահմանադրական կարգ տապալեց. Ռուբեն Հակոբյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Մարտի 1-ին, սահմանադրական կարգի տապալմանը, կոռուպցիային, Արցախի հիմնախնդրին, Հայ-ռուսական հարաբերություններին, ինչին անդրադարձավ վարչապետը հանրահավաքի ժամանակ: Մասնավորապես, նա համոզմունք է հայտնել, որ ստեղծված հասարակական-քաղաքական ակտիվության մթնոլորտում անպայման բացահայտվելու է Մարտի 1-ը: Միաժամանակ, տարակուսում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով՝ փաստորեն, առաց հարցաքննելու առաջին և երրորդ նախագահներին, հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, նաև Վարդան Խաչատրյանին ու Դավիթ Շահնազարյանին, ովքեր հորդորում էին հանրահավաքը տեղափոխել Մատենադարանին կից տարածք՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով: Նաև իր մտահոգությունն է հայտնել, որ սահմանադրական կարգի տապալման մասին խոսելիս ընդհանրապես անտեսվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, դարձել է ընտրությունների հիմնադիր կեղծարարը և հեղաշրջման միջոցով առաջին անգամ Հայաստանում 1996 թվականին տապալել է սահմանադրական կարգը: Քաղաքագետը ողջունում է կոռուպցիայի դեմ վարչապետի սկզբունքային պայքարը: Ռուբեն Հակոբյանը նաև անդրադարձել է Արցախի, Հայ-ռուսական հարաբերությունների հարցերին՝ առաջարկելով հապշտապ ձևակերպումներ և որոշումներ չկայացնել այդ բազմաշերտ և նուրբ հարցերի վերաբերյալ: Որովհետև եթե ներքինքաղաքականության մեջ սխալներ գործելիս կարող ենք ինքներս ուղղել, ապա Արցախի և արտաքին քաղաքականության հարցերում ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել Արցախի և Հայաստանի համար: Շարունակելով այս թեման՝ ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձել է նաև Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից վարձատրվող քաղաքացիական կառույցների գործունեությանը: Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am