«Ամեն ինչ աչքաչափի վրա է». այս տարի Սեւանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի

Իր խոսքում Փաշինյանն ասաց. «Մեր խնդիրն է մաքսիմալը անել, որ Սեւանա լջից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպելուն բանը չհասնի: Դեռ հունիսին խնդիր էր դրվել ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի, հետո զեկուցվել է, որ նման անհրաժեշտություն չի լինի, այնուհետեւ՝ որ կլինի, եւ այսպես շարունակ: Կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, եւ քննարկման ժամանակ իրավիճակ ունեինք, երբ քննարկման մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարելն առանց Սեւանից ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ, եւ եթե գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետեւ կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք աննախադեպ բերքի են սպասում, կկանգնեն աղետի առջեւ»,- կառավարության նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այդ նախագծով նախատեսվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ: Վարչապետը նշեց, որ այսպիսով եկան հետեւյալ մոտեցման, որ այսպիսի որոշում կայացնեն, բայց կստեղծեն նաեւ օպերատիվ խումբ, որն անգամ օրենքի ընդունման պարագայում կուսումնասիրի վիճակը եւ կփորձի իրավիճակը կառավարել այնպես, որ եթե կա որեւէ գործնական հնարավորություն ոռոգման խնդիրը լուծել առանց այս 40 մլն խմ-ին կպնելու, այդ խնդիրը լուծենք: Բայց այնպես անենք, որ եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է, մենք այնուամենայնիվ, այդ ջրառն իրականացնենք»: Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ջրի այդ պահանջարկը ինչպես է ձեւավորվում. «Արդյոք դա ապացուցելի է, եւ պարզ է դառնում, որ ամեն ինչ աչքաչափի վրա է, եւ սա կատաստրոֆիկ համակարգ է, ու չես հասկանում, թե ինչպես է աշխատում»: Նա հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին համատեղ վերահսկողություն իրականացնել: «Մեր խնդիրն է մաքսիմալը անել, որ այդ 40 մլն խմ ջրին չկպչենք: Կամ մինչեւ 25 մլն խմ-ի շրջանակում կարողանանք կազմակերպել ջրառը, եւ այդ 25+15 խմ-ն դիտարկում ենք պոտենցիալ գյուղատնտեսական աղետից խուսափելու ռեզերվ»,- ընդգծեց վարչապետը:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am