Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտնաթաթը կորցրած Արման Ավետիսյանը զրկվել է զինհաշմանդամության թոշակից

Ապրիլյան պարտերազմի մասնակից Արման Ավետիսյանը, ով կորցրել է ոտնաթաթը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, հունիսից զրկվել է զինհաշմանդամության  համար տրվող 75 հազար դրամ թոշակից: Այս մասին Արման Ավետիսյանը տեղեկացրեց Tert.am-ի հետ զրույցում: Արմանը մանրամասնեց, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեկ տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում, այնտեղ  կարողացել է մեկնել բարեգործական ծրագրով, բուժման որոշակի գործընթացներ անցնելուց հետո վերադառնալու նպատակով, ինչը ենթադրում է, որ օրենքով ինքը պետք է շարունակեր թոշակ ստանալ: «Հայ բժիշկ կար, որը ցանկանում էր ինձ օգնել: Ոտքս  պետք է վիրահատեին ոսկորի գերաճի պատճառով, հետո պրոթեզի հետ խնդիր կար: Վերադարձս Հայաստան հետաձգվեց: Նախատեսված էր, որ հունիսի մեկին պետք է գայի, բուժզննություն անցնեի, չկարողացա գալ: Գիտեի, որ օրենքով կարող եմ ՀՀ-ում չլինել, բայց բուժզննություն անցնել, դեռ ապրիլին դիմել էի մեր տարածքային սոցապվարչությանը, տեղեկացրել էի, որ փաստաթղթերի ներկայացումը  մի փոքր կուշանա՝ ելնելով մի շարք խնդիրներից: Ինձ տեղում ասացին, որ խնդիր չկա՝ մինչև օգոստոսը ներառյալ կարող ես թղթերը ներկայացնել: Ներկայացրի, իսկ հիմա ասում են՝ չէ, թղթերը մինչև հունիսի մեկը պետք է ներկայացրած լինեիր: Ինձ ասում են՝  էլ չես կարող թոշակ  ստանալ, հաշմանդամության կարգ էլ չունես: Եթե ինձ շուտ ասեին, որ հնարավոր չէ ուշացնել, ես թղթերը կփորձեի շուտ ներկայացնել: Հիմա  պնդում են, որ սխալն  իմն է. ուշացրել եմ փաստաթղթերը: Հայրս էր լիազորագրով փաստաթղթերը ներկայացրել»: Արման Ավետիսյանը նշեց, որ Հայաստան կարող է վերադառնալ վիրահատությունից և նոր պրոթեզ  ստանալուց հետո: Արման Ավետիսյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խնդրում է, որ ընդունեն իր փաստաթղթերը և շարունակեն վճարել պետության կողմից սահմանված թոշակը: Արմանը նշեց, որ երբեք լավատեսությունը չի կորցրել, պետությունից չի դժգոհել, փորձել է  հարմարվել, բայց փաստորեն հիմա այսպիսի իրավիճակում է հայտնվել: Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարությունից Tert.am-ին խոստացան հարցը ուսումնասիրելուց հետո արձագանքել: Հիշեցնենք, որ Արմանը վիրավորվել է 2016թ-ի  ապրիլի 2-ին Ջաբրայիլում դասակի վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am