Այն, ինչ իրենք իրականացրեցին հետաքրքիր մեսիջ է

«Փաստ» օրաթերթը գրում է. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջանային այցը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով խոսում է այն մասին, որ այս տարածաշրջանը Մերկելի կառավարության հետաքրքրություններից է: Բացի այդ, տարածաշրջանային այս այցը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով թե՛ Եվրամիության և թե՛ մասնավորապես ԳԴՀ–ի համար Հայաստանի և Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման միտումի արտահայտություն է, իսկ Ադրբեջանի հանդեպ հետաքրքրություններն այնքանով են, որքանով այն էներգակիրներ արտահանող երկիր է: «Պարզ է, որ նման այցելությունների նպատակը երկրների միջև փոխհարաբերությունների խորացումն է: Գաղտնիք չէ նաև, որ տարածաշրջանի երկրներին հետաքրքրում է նաև Գերմանիայի օժանդակությունը: Բացի այդ, Վրաստանի եվրոպական ձգտումների, ինչպես նաև Հայաստանի պարագայում եվրոպալիզացման նպատակներից բացի, պարզ է, որ տարածաշրջանային երկրները նաև ցանկություն կունենան խորացնել տնտեսական հարաբերությունները և ունենալ ավելի խորքային հարաբերություններ եվրոպական տարածաշրջանում տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող երկրներից մեկի հետ»,– ասաց Ա. Մարկարովը: Խոսելով այցի շրջանակներում տեղի ունեցած Ադրբեջան–Գերմանիա փոխհրաձգության մասին, որի ընթացքում, հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա–Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանի կողմից «պերսոնա նոն գրատա» էր հայտարարվել և նրա անունը ներառվել էր ադրբեջանական երկարաշունչ և տխրահռչակ «սև ցուցակում», քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ ադրբեջանական «սև ցուցակներն» այլևս որևէ մեկի մոտ հետաքրքրություն չեն առաջացնում: «Այդ ցուցակն ընդամենը ցույց է տալիս, թե Ադրբեջանի համար որքանով է Արցախը որպես իրենց տարածք դիտարկում՝ առանց հաշվի առնելու, որ այդ երկրի հետ իրենք դե ֆակտո կապ չունեն վերջին առնվազն երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում: Եվ այն, ինչ իրենք իրականացրեցին հետաքրքիր մեսիջ է, ինչը ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչպիսի քայլեր կարող է իրականացնել նման իրավիճակներում: Այս ամենը հետագայում հաշվի կառնվի Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ: Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն ժամանակաշրջանն է, որն Ադրբեջանն ընտրեց նման գործողություններ իրականացնելու համար, ինչը խոսում է այն մասին, թե էլ ինչեր կարող է Ադրբեջանն իրեն թույլ տալ»,– ասաց Ա. Մարկարովը: Նա նաև նշեց, որ չնայած այս ամենին, Հայաստանին պետք չէ այս կոնֆլիկտը խորացնել, քանի որ ըստ էության «Արևել յան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Գերմանիան ամենամեծ ներգրավվածությունն ունեցող երկրներից մեկն է: Եվ այս համատեքստում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել հենց Մերկելի՝ տարածաշրջանային այցի ընթացքում Երևանում և այլ երկրներում կատարվելիք արտահայտություններին, ինչն ավելի խոսուն կարող է լինել: «Պարզ է, որ Գերմանիայի համար այսօր կան նաև մի շարք այլ կարևոր ուղղություններով խնդիրներ, սկսած ԵՄ–ում իր դերակատարությանից մինչև Brexit–ի նկատմամբ դիրքորոշում, Ուկրաինայի խնդրին առնչվող փոխհարաբերություններ Ռուսաստանի հետ, իսկ տարածաշրջանային այցը խոսում է նաև նրանց այլ հետաքրքրությունների մասին: Այս համատեքստում Հայաստանը պետք է փորձի է՛լ ավելի խորացնել մինչ այս եղած քաղաքական, նաև տնտեսական հարաբերությունները Գերմանիայի հետ, քանի որ այդ տեսանկյունից, ինչպես հայտնի է, այն համարվում է Եվրոպական մայրցամաքային հիմնական երկրներից մեկը»,– ասաց Ա. Մարկարովը: Խոսելով այցից առաջ տեղի ունեցած Պուտին–Մերկել հանդիպման մասին՝ քաղաքագետը նշեց, որ դա հիմնականում վերաբերել է էներգակիրների և Ուկրաինայի խնդիրներին: Ինչ վերաբերում է տարածաշրջան կատարվող տարաբևեռ այցելություններին և դրանցից բխող հակասություններին ու դրանց հետևանքներին, քաղաքագետի կարծիքով, պետք չէ այցելություններն ու արտաքին հարաբերությունները հակադրել մեկը մյուսի հետ: «Պետք չէ մեկի հետ «ընկերություն» անել մյուսին հակադրվելու համար: Նման ձևաչափ չկա: Այն համագործակցային է, որն ուղղված է ՀՀ–ի հետ հարաբերությունների բարելավմանը տարբեր գործընկերների հետ: Այն, ինչ տեղի է ունենում նորմալ գործընթացներ են, որոնք ընթանում են միջազգային չափանիշներին և դիվանագիտական նորմերին համապատասխան, որոնք ուղղված են գործընկերային համագործակցության խորացմանը և զարգացմանը»,–ասաց Ա. Մարկարովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am