Արտագաղթը չի կարող դադարել.ունենք և՛ արտահոսք, և՛ ներհոսք

«Փաստ» օրաթերթը գրում է. Հեղափոխության օրերից ի վեր շատ է խոսվում հայրենադարձության հնարավորոթյունների մասին: Նշենք, որ թե՛ կառավարության պաշտոնավարման 100 օրվա հանրահավաքի և թե՛ դրանից առաջ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ ցուցանիշներին: Իսկ Տավուշի մարզում նա հայտարարել էր, որ Հայաստանում արտագաղթը դադարել է: Սփյուռքի նախարարն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր, թե ԱՄՆ– ում մոտ 100 ընտանիք իրեն ասել է, որ պատրաստվում են իրենց տները վաճառել ու վերադառնալ Հայաստան: Այլ հարց է, թե այդ 100 ընտանիքին որտե՞ղ և ինչպե՞ս է հանդիպել նախարարը, կամ արդյոք ԱՄՆ–ում նրանք սեփականություն ունե՞ն: Դրան դեռ կանդրադառնանք: Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը չի շտապում 3 ամսվա կտրվածքով հետևություններ անել: «Երեք ամսվա կտրվածքով ոչ մի բան չի կարելի արձանագրել: Այդ ժամանակահատվածը միգրացիոն տեղաշարժերի վերաբերյալ եզրահանգումներ անելու համար շատ քիչ է: Գոնե մեկ կամ մեկուկես տարի է պետք: Մարդիկ Հայաստան գալու որոշում միանգամից չեն ընդունի: Այդ որոշումը կայացնելը շատ երկար ժամանակահատված է պահանջելու: Ժամանակ է պետք, որ, օրինակ, առնվազն 2019թ. վերջում մարդիկ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արտակ Մարկոսյանը Ժողովրդագետի խոսքով` արտագաղթը չի կարող դադարել. «Մենք ունենք և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Արտագաղթը դադարում է այն ժամանակ, երբ մենք արտահոսք չենք ունենում: Արտագաղթն ինքն իրեն չի դադարում, հարցն այն է, թե մենք կունենա՞նք դրական սալդո, թե՞ ոչ, որն արձանագրվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Տեսեք` ասում ենք այսքան մշտական բնակիչ է գալիս ու ապրում Հայաստանում: Այսինքն` մարդը պետք է գա, այստեղ գրանցվի, քաղաքացիություն փոխի, կրկին ստանա ՀՀ քաղաքացիություն, և այդ ամենը պետք է գրանցվի պետական բարձր մարմիններում: ԱՎԾ–ն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հրապարակում է, թե մշտական բնակչության թվաքանակը որքանով է ավելացել կամ նվազել: Երբ 2018թ. հունիսի վերջին ԱՎԾ–ն հրապարակեց մշտական բնակչության թվաքանակը, արձանագրեցինք, որ 2017 թ. համեմատ մեր բնակչությունը 10 հազար 500–ով պակասել էր: Մենք ունենք բնական աճ, բայց քանի որ մեզ մոտ միգրացիայի ցուցանիշը բացասական է, մեզ մոտ գրանցվում է բացասական ցուցանիշը: Իսկ եթե կիսամյակում կամ գոնե տարվա վերջում ԱՎԾ–ն ցույց տա, որ մենք բնական աճի և միգրացիայի տարբերության պայմաններում մշտական բնակչության աճ ենք ունեցել, ապա կարելի է խոսել ներգաղթի մասին: Այժմ ներգաղթի մասին խոսելը մասնագիտական տեսանկյունից ճիշտ չէ»: Ինչ վերաբերում է արտագաղթին, ժողովրդագետի խոսքով` հեղափոխությունն այդ պարագայում իսկապես ազդեցություն կարող է ունենալ. «Հնարավոր է, որ արտագաղթի ցուցանիշն առաջիկա տարիների ընթացքում նվազի: Միայն հեղափոխությունը կարող էր ազդել այդ տեղաշարժերի վրա. այն կնպաստի, որ մարդիկ երկրից հեռանալու որոշում չկայացնեն, իսկ նրանք, ովքեր արդեն նման որոշում էին կայացրել, մի պահ կանգ կառնեն` հասկանալու, թե ինչ է փոխվել, ինչ հնարավորություններ կան: Արտագաղթի նվազման վրա դրական ազդեցություն միանշանակ կա, ինչը չենք կարող ասել ներգաղթի մասով»: Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար շատ հարցեր պետք է հստակ լինեն: «Այսինքն` կառավարությունը պետք է այնպես անի, որ մարդիկ ներգաղթելուց առաջ համոզված և վստահ լինեն: Նրանց համար պետք է հասկանալի լինի, թե ի՞նչ են անելու, որտե՞ղ են բնակվելու, որտե՞ղ են աշխատելու: Իրականում այդքան հեշտ չէ նման որոշում կայացնելը, քանի որ մարդը երկար տարիներ բնակվել է արտերկրում և իր կյանքն այնտեղ է կառուցել: Դրա համար իսկապես երկար ժամանակահատված է պետք: Ներգաղթի մասին խոսելու համար մեզ դեռ երևի մի քանի տարի պետք է. շատ դժվար  է մարդկանց համար այդ ամենը թողնել ու գալ անորոշություն»: Ժողովրդագետի համար, սակայն, կարևոր խնդիրն այլ հարթության մեջ է: «Մեր հիմնական խնդիրը հույսը ներքին ռեսուրսի վրա դնելը պետք է լինի: Եթե ուզում ենք բնակչության թվաքանակն ավելացնել, պետք է խթանենք ծնելիությունը: Դա ավելի ռեալ է, քան սպասելը, որը պետք է ներգաղթ լինի: 2013 թվականից հետո ծնելիության թիվը նվազում է: Անցած տարվա համեմատ 2018թ. 6 ամսվա տվյալներով կրկին ծնունդների անկում է գրանցվել, և այդ անկումը դժվար թե կանգ առնի, եթե միջոցառումներ չձեռնարկվեն. եթե մենք չենք ուզում ծերացող հասարակություն ունենալ, պետք է ժողովրդագրական քաղաքականության հստակ ծրագիր մշակվի, որ կարողանանք գոնե կանգնեցնել անկումն ու որոշակի ավելացնել ծնունդների քանակը: Ծնունդների քանակն ավելացնելը ներգաղթից կարևոր է: Մենք այսօր արդեն ծերացող հասարակության սահմանագծին ենք մոտենում: Սահմանագիծն անցնելու դեպքում մենք կունենանք կենսաթոշակային համակարգի խնդիր. այդ դեպքում թոշակառուների թիվն ավելանում է, աշխատողներինը` պակասում: Սա տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող գործիքակազմ է: Եթե չես կարող կառավարել ժողովրդագրական, միգրացիոն գործընթացները, ապա դրանք, ի վերջո, ազդելու են տնտեսական ցուցանիշների վրա: Այսօր մենք խոսում ենք տնտեսական ցուցանիշների մասին, բայց չգիտենք, թե ինչ աշխատանքային ռեսուրսներ ունենք: Այո՛, 2011թ. մարդահամարը կա, բայց վերջին տասը տարում ունեցել ենք բավականին մեծ արտագաղթ: Նոր մարդահամար  է պետք, որ հասկանանք, թե ինչ է մնացել այս երկրում ու դրա հիման վրա կառուցենք տնտեսական ծրագրերն ու ուղենիշները»,– եզրափակեց Արտակ Մարկոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am