Ինչու հենց հիմա ներկայացվեց նախագիծը

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել հայհոյանքը. ինչպես ասում են՝ հասանք: Չէ, համաձայն ենք, հայհոյանքը, առավել ևս հրապարակային հայհոյանքը չափազանց տգեղ և վիրավորական երևույթ է, բայց արդյոք հայհոյանքի ապաքրեական լինելն այնպիսի էական ազդեցություն ունի երկրում արդարության հաստատման ու արդարադատության իրականացման վրա, որ անհրաժեշտություն է առաջացել օրինագիծ– առաջարկ ներկայացնել: Պարզ է, արդարադատության ոլորտում չեն կարող լինել առաջնային կամ երկրորդական խնդիրներ: Ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսը՝ «էդ ո՞նց է հանցաքը փոքր, եթե մոլորված եզ չի եկել, մոլորված ոչխար է եկել, ուրեմն հանցանքը փո՞քր է» սկզբունքը արդարադատության, կարելի է ասել, էությունն է, բայց այստեղ մի հարց այնուամենայնիվ բաց է մնում: Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ, գուցե վերջին իրադարձությունների ազդեցությա՞մբ, երբ մի շարք փաստաբաններ, հաճախ անհարկի, քննադատությունների ու զազրախոսությունների արժանացան զուտ իրենց պաշտպանյալների պատճառով: Բայց չէ՞ որ սա էլ իրավիճակային լուծում է, իսկ ցանկացած իրավիճակային լուծում կիսատ է և, երևի թե, ոչ նպատակահարմար, որովհետև, եթե խնդիրը հրապարակային հայհոյանքի դեմ պայքարն է, ապա այն հնարավոր չէ իրականացնել պարզապես պատիժ կամ տուգանք սահմանելով: Ի դեպ, ներկայումս էլ մեծ հաշվով կան համապատասխան իրավական կարգավորումներ: Բայց սա էլ թողնենք, քանի որ խնդիրը բոլորովին էլ հայհոյանքը չէ, այլ խնդրին մոտենալու ելակետը, նույն հաջողությամբ մենք տեսել ենք ծխելու համար աստղաբաշխական թվերով տուգանքներ սահմանելու առաջարկներ, աղբը ոչ սահմանված վայրերում թափելու տուգանքներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Վերջիններս մնացին թղթի վրա մի շատ պարզ պատճառով՝ պարզապես կան երևույթներ, որոնց լուծումը ուժային մեթոդով չի կարող լինել, հնարավոր չէ բնության ու սեփական միջավայրի մաքրության արժեքն ու նպատակը լավ չընկալող հասարակությանը ուժով պարտադրել դառնալ այդպիսին, դրա համար հարկավոր է ժամանակ, կրթություն, մտածողության փոփոխություն: Հրապարակային հայհոյանքն էլ, իր հերթին, որոշակի աղբի տեսակ է, որը հայտնվում է մեդիահարթակներում, սոցցանցերում, տարբեր, հիմնականում կեղծ օգտատերերի էջերում: Տհաճ է, իհարկե, բայց դրա դեմ պայքարել պատիժներով, տուգանքներով, մի խոսքով ուժային ու արհեստական միջոցներով, կարելի է ասել անարդյունք զբաղմունք է: Պատկերացրեք մի գործնական իրավիճակ, երբ մեր դատարաններում են հայտնվում տասնյակ հազարավոր հայցեր՝ պայմանավորված հրապարակային հայհոյանքներով, կամ՝ նույն տրամաբանությամբ, երբ ոստիկանությունը բերման է ենթարկում բոլոր նրանց, ովքեր փողոցում աղբ կամ ծխախոտի ծխուկ են գցում: Պատկերացրցի՞ք, բարի, կարծում ենք ավելորդ է ասել, թե ինչ տեսարանների մենք ականատես կլինենք: Դեռ շարունակում ե՞նք մտածել հայհոյանքը քերականացնելու մասին: Իրո՞ք, էլ բանուգործ չկա՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am