Երկրի այցեքարտը՝ ոչ պրոֆեսիոնալների միջոցով

«Փաստ» օրաթերթը գրում է. Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ոլորտներ են, որոնց մասին շատ չեն խոսում. իհարկե, կան և միշտ էլ կլինեն տարբեր լուրջ և անլուրջ վերլուծաբաններ, քաղաքագետներ, որոնք հազար ու մի տեսություն առաջ կքաշեն, սակայն, որպես կանոն, նման տեսությունները միշտ էլ մնում են ենթադրությունների և սուբյեկտիվ վերլուծության չափումներում՝ անկախ դրանց ճշմարտամոտ կամ ճշմարտանման լինելուց: Մեծ հաշվով դիվանագիտությունը բավական փակ ոլորտ է, և սա նորմալ է անվտանգության բազմաթիվ նկատառումներից ելնելով: Սակայն, անկախ սրանից, կան իրավիճակներ, երբ պետք է սկզբունքային խնդիրների մասին բարձրաձայնել: Ըստ էության՝ ոչ միայն Հայաստանում, այև միջազգայնորեն ընդունված պրակտիկա է եղել դեսպաններ կամ դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել անձանց, որոնց նկատմամբ որոշում է կայացվել հեռացնել ակտիվ քաղաքական ասպարեզից: Խոսքն ավելի շատ Հայաստանի տիպի վարչակարգ ունեցող երկրների և ինչ–որ տեղ հետխորհրդային տարածքի մասին է: Իհարկե, սա որևէ հատուկ օրենքով ու կարգով չէր կարող կանոնակարգվել, բայց դե փորձը հենց դա է ցույց տալիս: Այսօր, ըստ էության, Հայաստանում գլոբալ առումով ընթանում է վարչակարգի վերակազմավորման և վերաձևակերպման գործընթաց, և այս տեսանկյունից ոչ միայն հետաքրքիր, այլև շատ կարևոր է, թե ինչպիսի սկզբունքներ են նոր իշխանությունները որդեգրելու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ընտրության հարցում: Նախկինում ամեն ինչ առավել քան պարզ էր՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար դեսպանի պաշտոնը շատ հարմար և պատվաբեր թոշակառուի կարգավիճակ էր: Անշուշտ, սա համատարած մոտեցում չէր, սակայն նման միտումներն ակնհայտ էին: Այստեղ, սակայն, խնդիրն այն էր, որ փաստացի դեսպան կամ ներկայացուցիչ էին դառնում գործիչներ, ովքեր պարզապես որևէ աղերս չունեին դիվանագիտության հետ: Եթե մի շարք երկրների դեպքում, որոնց հետ Հայաստանը չուներ շատ սերտ հարաբերություններ, կարելի էր մեծ դժվարությամբ աչք փակել նման նշանակումների վրա, ապա խնդիրը շատ ավելի լուրջ էր դառնում, երբ խոսքը հարևան և գործընկեր երկրների մասին էր: Դիցուք, Վրաստանի օրինակը, երբ այստեղ ժամանակին դեսպան նշանակվեց անվանի սպորտսմենը: Թե ինչպիսի դժգոհությունների տեղիք տվեց Հայաստանի դեսպանի և դեսպանատան գործունեությունը, գուցե թե պետք էլ չէ կրկին հիշեցնել: Այսօր Հայաստանի նոր իշխանությունների առաջ այս խնդիրն առկա է, քանի որ եթե մենք խոսում ենք նոր տեսքով, նոր իշխանությամբ ու վարքագծով աշխարհին ներկայանալու մասին, ապա դա պետք է առաջին հերթին անենք հենց մեր ներկայացուցիչների միջոցով: Ի վերջո, ուզենք, թե չուզենք, Հայաստանի դեսպանատները որոշակի այցեքարտ են, որոնք պետք է լավագույնս ի ցույց դնեն երկիրը: Սա իշխանափոխությունից հետո քիչ քննարկվող, սակայն առավել կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ դիվանագիտական առաքելություններում ընդգրկված պատահական անձանց փոխարինելու պետք է գան զուտ պրոֆեսիոնալներն ու իրենց գործի գիտակները: Ներկայումս, սակայն, դժվար է ասել, թե դիվանագիտության մասնագետներ պատրաստող մեր հիմնարկներն ունե՞ն բավարար ռեսուրս՝ ամբողջ ապարատը արմատական փոփոխությունների ենթարկելու համար, թե՞ ոչ, սակայն բոլոր դեպքերում այդ փոփոխությունները հրատապ են, իսկ եթե անգամ չկա համապատասխան ռեսուրսը, ապա օր առաջ պետք է ձեռնամուխ լինել այն ձևավորելուն: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am