Մի բանակ կռվում էր, մեկ այլ բանակ` ստեղծվում

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը  գրառում է կատարել համացանցի իր էջում. «Նախորդ հրապարակման մեջ նշել էի, որ ԶՈւ-ի ղեկավար կազմը չի հիմնվել Արցախյան պատերազմի փորձի վրա: Եթե ավելի կոնկրետ, ապա կասեի մի բանակ կռվում էր, մեկ այլ բանակ ստեղծվում: 1992 -1993 թ. Խորհրդային միության պաշտպանությանն առնչվող մի շարք օրենքներ բառացի՝ տառ առ տառ, թարգմանվեցին հայերեն, դրանց շարքում զինծառայողի երդման տեքստը, որը իր փիլիսոփայությամբ Խորհրդային միության երդման տեքստն էր: Այն կրճատված ընդունվել է 1991 թ. նոյեմբերին Գերագույն Խորհրդի կողմից, որին հետագայում ոչ մի անդրադարձ չի եղել: Զինապարտության մասին օրենք, զորահավաքային նախապատրաստություն և զորահավաքի մասին օրենք, սրանք հետագա տարիներին ենթարկվեցին բազմաթիվ փոփոխություննրի, սակայն փիլիսոփայությամբ շարունակեցին մնալ խորհրդային: Հայաստանում կռվող բանակը առանձին, տարանջատ գործող կամավորական ջոկատներից էր կազմված, որոնց մի մասը միավորվեցին դարձան գումարտակներ, իսկ մի մասն էլ շարունակեցին մնալ կամավորական ջոկատներ, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին մարտի դաշտում՝ կամավոր գալով ու գնալով: Արցախում ի սկզբանե այլ էր, ինչին ուզում եմ անդրադառնալ հիմնովին: 1991 թ. աշնանը՝ դեռևս նախորդող տարիներին ձևավորված ընդհատակյա ջոկատները՝ Տողի, Սարին Շենի, Խոջավանդի, Ումութլուի, Կրկժանի, Ջանհասանի, Լեսնոյի հաղթանակներից հետո սկսեցին ընդլայնվել ըստ տարածքների, շրջաններում հրամանատարները ինքնուրույն ստեղծեցին ստորաբաժանումներ՝ ըստ բնակության վայրերի:
1992 թ. հունվար-փետրվար ամիսներին Ստեփանակերտ քաղաքում ձևավորվեց 11 առանձին մարտական վաշտ: Արցախի յուրաքանչյուր տղամարդ շտապում էր մաս կազմել որևիցե գումարտակի կամ վաշտի, մթնոլորտն այնպիսին էր, որ այլևս ամոթ էր գյուղամեջը կանգնելը կամ տանը նստելը (իհարկե կային խուսափողներ, սակայն նրանց տեսակին մի առիթով կանդրադառնամ, այդ տեսակի հայրը խուսափել էր Հայրենական պատերազմից, պապը չէր մասնակցել 20-րդ դարի սկզբի ինքնապաշտպանական մարտերին) : 1992 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ինքնապաշտպանության կոմիտեն պետք է ճանաչեր վարչական տարածքների վրա ձևավորված ինքնակազմակերպված զորամիավորումները: Այդպես էլ եղավ, ստեղծվեց ոչ ստանդարտ, ոչ խորհրդային մի մոդել, որը գործում էր ըստ վարչական տարածքների և անվանվեց պաշտպանական շրջաններ: Պաշտպանական շրջանի հրամանատարները շրջանի բնակչության կողմից փաստացի ընտրված բացարձակ առաջնորդներ էին և Ստեփանակերտը միայն ֆիքսեց հրամաններով պաշտպանական ուղղահայաց:
Պաշտպանական շրջանի հրամանատարի փաստացի տնօրինմանը անցան վարչական շրջանի մարդկային և տնտեսական ողջ ռեսուրսը: Օգոստոս-սեպտեմբերին ամբողջությամբ ձևավորվել էր Պաշտպանական բանակը՝ անհրաժեշտ ապահովման և սպասարկման ստորաբաժանումներով և մարտական Պաշտպանական շրջաններով: Շատ քիչ է խոսվել Պաշտպանական շրջանների հիմնման գաղափարի շուրջ, չեք գտնի հիմնավորող փաստաթուղթ, թե ինչու ոչ բրիգադ, ոչ գունդ, այլ պաշտպանական շրջան: Պաշտպանության բանակի ստեղծման գործում ներդրում ունեցած զինվորական և քաղաքացիական անձիք չեն գրել և չեն խոսել այդ մասին, անգամ Խորհրդային ռազմական գրականության մեջ եթե հանդիպում ենք Պաշտպանական շրջան բառակապակցությունը, ապա այն հայտնվում է առանց հիմնավորումների և մեկնաբանությունների (Պաշտպանական շրջան հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1941 թ. ): Ի դեպ <<Պաշտպանության պետական կոմիտե>> (ГКО) ստեղծելու բացառիկ և ճիշտ ժամանակին ստեղծված ռազմաքաղաքացիական ուղղահայացում չի խոսվել հետագայում Պաշտպանական շրջան հասկացության մասին: 1992 թ. ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արցախի տարածքը բաժանվեց 6 մարտական գոտիների, իսկ 1 ամիս անց մեկ այլ հրամանով մարտական գոտին վերանվանվեց պաշտպանական շրջանների: Կարող եմ ենթադրել, որ այս որոշումների կայացման ժամանակ մեծ դերակատարություն ունեցավ Հայաստանից Արցախ վերադարձած լուսահոգի գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը: Պաշտպանական շրջանների հրամանատարներին բանավոր օժտեցին որոշումներ կայացնելու անսահմանափակ ազատություն, և նրա որոշումները ենթակա էր կատարման ողջ վարչական շրջանի տարածքում՝ թե քաղաքացիական, թե զինվորական կազմի համար: Ողջ ռազմական գործողությունների ընթացքում Պաշտպանության Բանակի որոշումները ընդունվում էր կոլեգիալ ձևով, Պաշտպանության Բանակի հրամանատարը լսում էր հրամանատարների որոշումները, կազմակերպում, համադրում Պաշտպանական շրջանների միջև, հաստատում այդ որոշումները և Պաշտպանության Բանակի շտաբը ծառայեցնում այդ որոշումների կյանքի կոչմանը: Պաշտպանության Բանակի հրամանատարի աշխատասենյակում Պաշտպանական շրջանների հրամանատարին որևէ մեկը չէր կարող առարկել: Այդ աշխատասենյակում չգրված օրենք կար. հրամանատարը ճիշտ է և վերջ: Որոշումների կայացման այս մոդելի շնորհիվ Պաշտպանական շրջանի հրամանատարները այդպես էլ անհրաժեշտություն չունեցան զորակոչ և զորահավաք անցկացնելու, կարող բնակչությունը կամավոր զենք վերցրեց և դարձավ անվերապահ հրաման կատարող մարտիկ: 1992-1994 թթ. Խորհրդային բանակից վերադարձած շատ պրոֆեսիոնալ սպաներ առանձին-առանձին դերակատար են եղել թե անձնակազմի ուսուցման, թե անձնակազմին մարտի տանելու գործում, ինչու չէ նաև շատերը մեծ ներդրում են ունեցել մեր մեծ հաղթանակում: Նրանք հիանում էին Պաշտպանական շրջանների հրամանատարների և անձնակազմի գործողություններով, բայց հետագայում ստանալով ղեկավար պաշտոններ բանակաշինության գործում՝ չգրեցին գիտական հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ Արցախյան պատերազմի փորձի հիման վրա: Մենք ուսումնական պլաններում այդպես էլ չհանդիպեցինք Արցախյան պատերազմի տասնյակ ճակատամարտներից՝ գոնե մեկ օրինակի: Մենք չտեսանք Արցախցու հաղթական ոգին և տառապանքը համադրած գեղավերստական ֆիլմ: Ցավոք, չվերարժևորեցինք մեր նորօրյա պատմության հաղթական ամենամեծ էջը, այն չդարձրինք ռազմական գիտության և ռազմարվեստի հաջողված օրինակ, այդ փիլիսոփայությամբ չդաստիրակեցինք սերունդներին: Փոխարենը առ այսօր շարունակում ենք <<մեծարել>> ու <<մեծարել>> Արցախյան պատերազմով անցած ու չանցած ազատամարտիկներին, պարգևատրելով նրանց տեղին ու անտեղին, փոխարենը որոշ պատմիչներ գրում են իրականության հետ աղերս չունեցող, միֆականացված պատմություններ: Ողջ պատերազմի ընթացքում Պաշտպանական շրջանը դրոշ չունեցավ, մարտական երգեր չգրվեցին, շքանշաններ, մեդալներ չունեցանք, իսկ զինծառայողները հերոսանում էին ու հերոսանում:
Այդպես էլ ոչ մի սպա ուսադիր չկրեց, հաճախ կատակում էին թե ինչով է տարբերվում սպան շարքայինից, պատասխանը մեկն էր` աշխատավարձով, ինչին անձնակազմը առաջին մի քանի ամիսներին շատ անլուրջ էր վերաբերվում, կատակելով թե սենց բան կլինի՞, մեզ ասեն ձեզ աշխատավարձ ենք տալիս, որ ձեր տունը պահեք: Ի դեպ միակ տարբերանշանը, որ կրել են ուսին և դոշին թե սպաները, թե շարքայինները եղել է լեյկապլատերով պարզ սպիտակ խաչը: Խաչն էր, որ մեր ինքնության մի մասն էր, մեզ իդենտիֆիկացնող, թշնամուց առանձանցնող սիմվոլը: Կհարցնեք չկա՞ր գաղափարական հենք, պատասխանեմ՝ կար նամուս: Այդ տարիներին հաճախ կլսեիք նամուսով տղերքը կռվում են, աննամուսները գնացին ու գնացին: Նամուսը այդ օրերին գերիշխող արժեքն էր, նամուսի ու պատվի համար ոտքի ելած հասարակությունը կռիվ էր տալիս ու չէր հանձնվում. կռիվը հանուն նամուսով ապրելու էր: Եվ ոչ մի զինվոր ու սպա, հրամանատար թե ենթակա, երբեք չեն մտածել խրախուսվելու կամ պարգևատրվելու մասին, չեն խոսել իրավունքներից, այլ գիտեին հրամանատարների հրամանների անվերապահորեն կատարելու պատասխանատվությունը: Չկար փառքի արժանանալու ցանկություն: Մարտի դաշտ մեկնող յուրաքանչյուրը գիտեր կյանքի գինը, մտքով չէր էլ անցնում, որ կարող է զոհվի, բայց գիտեր որ ամեն մի ռազմական գործողության ժամանակ լինելու են զոհեր, լինելու են վիրավորներ, հոգու խորքում համոզված լինելով, որ այդ մեկը ինքը չի: Մենք ենթագիտակցաբար հավատարիմ չենք եղել Հայ Առաքելական եկեղեցու նահատակության քարոզին, հավատարիմ չենք եղել զինծառայողի երդման տեքստում <<հանուն հայրենիքի չխնայել կյանքս>> փիլիսոփայությանը, փոխարենը մենք ունեցել ենք ապրելու մեծ ցակություն և կռվում էինք հանուն մեր հայրենիքում ապրելու իրավունքի և ամենակարևորը խնայելով մեր կյանքը: Մեզ համար կարևոր էր ապրելու իրավունքը և սակարակության ենթակա չէր կռվելու պարտքը: Հազար փառք Արցախյան պատերազմում զոհված մարտիկներին:
Շարունակելի…»:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am