Միջադեպ. Նիկոլ Փաշինյանի հետևից բղավող դժգոհող պապիկին անվտանգության աշխատողները փորձեցին հեռացնել

Այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացման ժամանակ միջադեպ եղավ: Դպրոցի բացմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա դեռ դարպասներից ներս չմտած՝ մի մեծահասակ մարդ մոտեցավ ու սկսեց բողոքել, դժգոհել, թե՝ նախկին իշխանությունների պե՞ս եք անում: Պարզվեց, այդ պապիկը նախկինում, երբ չինական դպրոցը չկար, փոխարենը հայկական դպրոց էր, աշխատել է այնտեղ ու հիմա ցանկացել է մտնել ներս, տեսնել, թե ինչ փոփոխություններ են եղել դպրոցում, բայց անվտանգության աշխատակիցները չէին թողել: Նա սկսեց բղավել Նիկոլ Փաշինյանի հետևից, ի պաշտպանություն վարչապետի՝ բակում հավաքված կանայք սկսեցին բողոքող քաղաքացուն «նեղել»: Պապիկով սկսեցին զբաղվել անվտանգության աշխատողները, սկզբում երկու հոգով մոտեցան, փորձեցին պապիկին հեռացնել տարածքից: Նա ասաց՝ ո՞վ եք դուք, աշխատակիցներն էլ, թե՝ «արի ասենք ով ենք»: Պապիկը բողոքեց, թե՝ «սա մեր դպրոցն է, ես պիտի ներս չմտնե՞մ»: Մինչ անվտանգության աշխատողները կզրուցեին նրա հետ, բակի կանայք միջամտեցին, թե՝ «մեր վարչապետի պատիվը մի՛ գցի, ոչինչ, որ ներս չես մտնում: Վայ, մի հատ անդուր բան պտի հելնի՞»: Վարչապետը միջադեպի համար կարծես սաստեց անվտանգության աշխատողներին, քիչ ուշ վերջիններս մոտեցան պապիկին ու ներս տարան՝ «Արի, արի, թույլ ենք տալիս մտնել ներս»: aravot.am

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am