«Ազատ» աղբանոցում սարսափելի սպանության դեպքի հետքերով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի: Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գնում է տուն: Սակայն վերջինս այդպես էլ տուն չէր հասել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել էր անհասանելի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գավառի 49-ամյա բնակիչը Գավառի կենտրոնական հրապարակի վրա գտնվող հանրախանութի մոտ հանդիպել է Հ.Հերգնյանին, ով խոսակցության ընթացքում 49-ամյա տղամարդուց պահանջել է վերադարձնել նախկինում իրենից վերցրած պարտքով գումարը: Այնուհետև Գավառի բնակիչները նստել են 49-ամյա տղամարդու՝ պարտապանի «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, որտեղ նրանց միջև պարտքի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հ.Հերգնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 49-ամյա տղամարդը բռունցքով ուժգին հարվածել է նրա դեմքի ձախ այտային մասին` պատճառելով պարանոցային երկրորդ ողի կոտրվածք, հոդախախտ, ողնաշարի պարանոցային հատվածի հարողնաշարային փափուկ հյուսվածքների, մկանների արյունազեղումներ, ողնուղեղի վնասումով, ողնուղեղի, ողնուղեղի փափուկ և կարծր թաղանթների արյունազեղումներ, որի հետևանքով վերջինս մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մեքենայով դին տեղափոխել է Գավառ քաղաքին հարակից «Ազատ» կոչվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակի վրա բենզին լցրել ու այրել, ապա՝ ծածկել հողով: Պարզվել է նաև, որ 49-ամյա տղամարդն առերևույթ հափշտակել է նաև սպանության զոհի՝ Հերգնյանի մոտ առկա գումարը, ոսկյա մատանին և ձեռքի ժամացույցը: Բացի այդ, 49-ամյա տղամարդու բնակության վայրում, քրեական գործով կատարված խուզարկությամբ, տան նկուղային հարկում՝ վերջինիս աշնանային բաճկոնի գրպանում, հայտնաբերվել է պրեկուրսոր՝ 0,00291 կգ քացախաթթվի անհիդրիդ՝ պահված 5 մլ տարողությամբ պլաստմասե ներարկիչի մեջ: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գավառի 49-ամյա բնակիչը կեղծ ցուցմունք է տվել՝ ասելով, թե 2018 թվականի մարտ ամսին Գավառի քաղաքային աղբանոցում Հ.Հերգնյանի դիակի իրական տեղը ցույց չտալու պատճառով ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով որովայնի և մեջքի շրջաններում ստացել է մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը, իբր, ժամանակի ընթացքում անհետացել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցներին վերագրվող, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, իսկ 49-ամյա տղամարդը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել է ոստիկանության աշխատակիցներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-֊րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am