Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին. ինչ քայլերի կդիմի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ մտահոգո՞ւմ է իրեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն:«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուք ինչո՞ւ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց եւ մարդկանց հարցրեք, թե ինչպես են վերաբերվում: Այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է եւ կարծում եմ՝ այդ հարցերը պետք է ուղղել ժողովրդին, թեեւ չեմ կարծում, որ այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակելու»: Ըստ նրա՝ հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա. «Մենք ասում ենք, որ պետք չի ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինենք հեղափոխություն անել, կամ հեղափոխության հաջորդ փուլն անել»: Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց. «Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»: Նա վստահեցրեց, որ պատգամավորների հետ հանդիպումներ  և քննարկումներ կունենա, որ որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ հնարավոր է այլեւս չվերադառնա իշխանության, եթե հրաժարական տա վարչապետի պաշտոնից, Փաշինյանը պատասխանեց. «Ես իշխանության չեմ, իշխանության է ժողովուրդը, եւ ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանությունը»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am