«Հասմիկ» ճամբարի տնօրինությունը նախկինում էլ է հայտնվել խայտառակ սկանդալի կիզակետում (Բացահայտում)

«Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարի համացանցում եւ մամուլում տարածված երեխաների լուսանկարները, որտեղ ակնհայտ է համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզը, պարզվում է, որ բոլորովին էլ պատահականություն չէ: Նախ նշենք, որ պետության կողմից ֆինանսավորվող եւ միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով սոցիալապես անապահով տարբեր խավի երեխաների հանգիստն ամառվա ընթացքում ապահովող «Հասմիկ» ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանը, ինչպես մեզ տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, գտնվում է արտերկրում: Իսկ այս պահին ճամբարը փաստացի ղեկավարում է փոխտնօրենը` Մուրադ Մուրադյանը, որը Ժորա Մուրադյանի որդին է: Թե ովքեր են հայր եւ որդի Մուրադյանները ուշագրավ տեղեկություններ գտանք հենց համացանցից: Պարզվում է`Ժորա Մուրադյանը Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի տնօրենն է եղել, որի անվան շուրջ սկանդալները պայթեցրեցին համացանցը դեռ 2004 թվականին: 15-ամյա մի տղա, խելամտորեն ցանկանալով մնալ անանուն, այն ժամանակ պատմել էր Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցում իր գլխին եկածի մասին: «Աստված չաներ` բռնեին փախչելուց: Մուրադյանը մեզ հանվացնում էր, ջուրը լցնում էր վրաներս ու պլետով ծեծում։ Եթե փորձեինք փախչել, մեր համար պիտի փոս փորեինք։ Ես մի անգամ գիշերով փախա, բռնեցին, գիշերայինը պարկետը դրեց ձեռներիս վրա ու կանգնեց պարկետին։Փախչելուց մի քանի հոգու բռնել էին, թքել ու շռել վրաները։ Ա՜խ, կուզեի տրաքացնեն էդ դպրոցը», - պատմել էր դպրոցի սանը: Հիշեցնենք, որ թիվ 18 հատուկ դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսեւորած» (ձեւակերպումը գիտության եւ կրթության նախարարությանն էր) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ դպրոցներից մեկն էր, որն այսօր չի գործում: Այն նախատեսված էր վտանգավոր վարք ունեցող եւ փոքր գողություններ արած 7-12 տարեկան անչափահասների համար, որոնք մնում էին այնտեղ մինչեւ 8-րդ դասարանը: Այստեղ են ուղարկվում նաեւ որբ ու թափառաշրջիկ կամ մուրացկան երեխաներ: Տեղեկություն ստանալով ամենօրյա բռնությունների մասին` «ԱրմենիաՆաուն» հարցազրույցներ է անցկացրել դպրոցի աշխատակիցների, նախկին ու ներկա աշակերտների հետ, ինչի արդյունքում էլ գրվել էր վերոնշյալ հոդվածը: Իսկ 15-ամյա տղայի պատմածը միակ վկայությունը չէ այդ դպրոցի դաժանությունների մասին։ «ԱրմենիաՆաուն» զրույց է ունեցել վեց պատանիների հետ, որոնք եւս սովորել են թիվ 18 դպրոցում 1997-2003 թվերին: Նրանք պատմում էին իրենց նկատմամբ կիրառվող դաժան մեթոդների մասին` ծեծ, երեխային պատժախուց գցել, ճաշից զրկել, գիշերն արթնացնել, ծնողների հետ հանդիպելն արգելել։ 23 տարի շարունակ դպրոցի տնօրենը եղել է Ժորա Մուրադյանը, որը նախկինում եղել է դատախազի օգնական: Ի դեպ, «ԱրմենիաՆաուն» այն ժամանակ զրուցել էր նաեւ Ժ. Մուրադյանի հետ, որը ժխտել էր բոլոր մեղադրանքները, ինչպես այսօր ժխտում են «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարում: Ինչեւէ, շարունակելով անդրադառնալ «ԱրմենիաՆաույի» բացահայտումներին` մեջբերենք 2004 թվականին գրված հոդվածից հատվածներ: 12-ամյա Ստեփան Սաֆարյանը պատմել է, որ հենց առաջին դասերից մեկի ժամանակ դասատու Միքայելյանը «Ն» տառը լավ չգրելու համար խփել է իրեն եւ քթից արյուն է եկել. «Թաշկինակով մաքրեցի։ Մուրադյանը կանչեց մոտը, չափալախ տվեց։ Ասեցի` մամայիս նամակ կգրեմ, որ էստեղ ինձ ծեծում են։ Ասեց` եթե իմանամ, տենց բան ես արել, նամակը կճղեմ, քեզ էլ հետը»։ Այդպես երկու տարի նրանց մայրը տեղյակ չի եղել, թե ինչ պայմաններում են որդիները ապրում մի դպրոցում, որտեղ, ըստ եղբայրների, իրենք եւ մյուս աշակերտները պարբերաբար ենթարկվել են փորձությունների: Միայն մի անգամ Ստեփանը իր փոքր եղբորը գրած նամակում ակնարկել է, որ իրենք գտնվում են անցանկալի մի վայրում: Իսկ Ստեփան Սաֆարյանի եղբայրը` Արայիկը կաղում էր, իսկ ոտքերի կոճերն ուռած էին։ Նա էլ ասել է, որ մինչեւ հիմա ցավում են Մուրադ Մուրադյանի հասցրած վերքերը: Մուրադը, այո, ճիշտ գուշակեցիք, այսօր «Հասմիկ» մանկական ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանի որդին է` ճամբարի փոխտնօրենը: «Կանգնած էինք շարքի մեջ, գալիս էր ու խփում քացով կոճերիս։ Ոտքերս ահավոր սկսել էին ցավել», -պատմել է Արայիկը եւ հիշել, որ մի անգամ բժշկին ասել է, նա էլ թե` սուտ ես ասում. «Ցավից ուշքս գնաց, գիտակցությունս կորցրի, ոչ մի բան չէի հիշում։ Հետո շտապօգնություն կանչեցին»: Ըստ տղաների աշակերտները պատիժ էին կրում ամենատարբեր պատճառներով` երբ քունները չէր տանում եւ խոսում էին անկողնում պառկած, դաս չսովորելու, գիրք ճղելու, ծխելու, այգուց միրգ քաղելու եւ այլ պատճառներով։ «Ես սոխով ճաշ չէի ուտում, տալիս էի կողքինիս։ Պովրը գնում ասում էր, Մուրադյանը գալիս էր ճաշը շփում էր էրեսիս։ Էդպես 3 անգամ շփել ա», -պատմում է Արայիկը։ Մանրամասները՝ iravunk.com

դիտվել է 1901 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am