Քայլեր «ականապատ» դաշտում

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարները կոնգրեսականների շրջանում հուլիսի 24-ից ստորագրահավաք են սկսել նամակի համար, որով կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում: «Մենք ոգեշնչված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ-ի առավել սերտ համագործակցության համար ստեղծված նոր հնարավորություններից և միանում ենք մեր կոնգրեսական ընկերներին՝ խրախուսելու ԱՄՆ վարչակազմին ուժեղացնելու մեր երկկողմ կապերը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման վրա»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հեղինակները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդել է հազարավոր հայերի խաղաղ շարժումը, որը ստացել է «Թավշյա հեղափոխություն» անվանումը, ինչի շնորհիվ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված է եղել հրաժարական տալ: «Խաղաղ իշխանափոխությունը վկայում է ավելի արդար և ավելի ժողովրդավարական պետության ուղղությամբ հայ ժողովրդի հանձնառության մասին: Այն ժամանակ, երբ Հայաստանը ցանկանում է ուժեղացնել կառավարման թափանցիկությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հզորացնել քաղաքացիական հասարակությունը, չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները խորացնի իր կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ բոլոր մակարդակներում: Անկասկած, վարչապետ Փաշինյանի հետ Ձեր հանդիպումը կնպաստի այս նպատակի համար առաջընթացի գրանցմանը և մեր երկրների միջև երկխոսության ուժեղացմանը»,- ասված է նամակում: Ամերիկացի կոնգրեսականները նաև կոչ են արել Դոնալդ Թրամփին հանդիպումներ կազմակերպել ամերիկացի ու հայ նախարարների միջև՝ նոր կապերի հաստատման և հայ-ամերիկյան հարաբերությունների հարցերի քննարկման համար: Այսպես, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Փաստորեն, քննարկվում է Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը սեպտեմբերին: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ վերջերս նշել էր, որ 2 երկրների առաջնորդները ծանրաբեռնված օրակարգ են ունենալու Նյու Յորքում, ինչը բարդացնում է այդ հանդիպման հնարավորությունը. «Թե՛ նախագահ Թրամփի, թե՛ վարչապետ Փաշինյանի օրակարգերը ծանրաբեռնված են, բայց պետք է տեսնել՝ տարբերակ կա՞ այդ հանդիպումը հնարավոր դարձնել: Սակայն դեռ որոշում չկա՝ հանդիպում տեղի կունենա թե ոչ»: Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում տեղի է ունեցել 2010-ին՝ Բարաք Օբամայի և Սերժ Սարգսյանի միջև, որի օրակարգի գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին: Եվս մեկ կարճ զրույց Սերժ Սարգսյանը Օբամայի հետ ունեցել է 2015-ին՝ Նյու-Յորքում։ Այսինքն, վերջին 10 տարիների ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել, և եթե կայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ապա դա իհարկե, լուրջ հաջողություն կարելի է համարել: Սակայն մեկ խնդիր կա՝ կոնգրեսականների՝ Սպիտակ տանն ուղղված նամակը, որով հորդորել են Թրամփին հանդիպել Փաշինյանին, հնարավոր է մեծ ազդեցություն չունենա Թրամփի որոշման վրա, որովհետև կոնգրեսականները, ովքեր այս նամակը ստորագրել են, հիմնականում դեմոկրատներ են, նախագահ Թրամփի դաժան քննադատներն են: Ավելին՝ դեմոկրատ-կոնգրեսականները, մասնավորապես՝ Ադամ Շիֆը, Թրամփի մեծագույն թշնամիներից են: Իսկ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Թրամփի որոշման վրա: Բացի այդ, երեկ ուշագրավ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Մոսկվայում ստորագրել է պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Տեղեկությունն, իհարկե, ուշագրավ էր և բավական դրական ընկալվեց: Սակայն այստեղ էլ վտանգներ կան: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն օրինակ նկատել է, որ Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ, քանի որ Կալաշնիկով գրուպը 2014-ից ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցների տակ է։ «Մեր դաշնակիցները, եթե ուզենային Հայաստանում զարգացնել ռազմաարդյունաբերությոնը, դա վաղուց արած կլինեին՝ երբ իրենք էլ շատ փող ունեին, սանկցիաներ էլ չկային։ Սա վտանգավոր խաղ է ու թիվ մեկ թիրախը Հայաստանն անուղղակի պատժամիջոցների դաշտ մտցնելն է։ Չգիտեմ, թե ինչ հաշվարկով է ՀՀ իշխանությունը այս հակաամերիկյան դեմոնստրացիային միացել։ Չգիտեմ էլ, թե համագործակցության համաձայնագրում ինչ ճկունություններ են ապահովված Հայաստանի համար։ Կցանկանամ, որ անտեղյակության արդյունք չլինի ու փարատեն բոլոր կասկածները։ Ամերիկյան կողմը նման բաները չի անտեսելու, եթե դրանք շոշափում են պատժամիջոցները», գրել է նա։ Ստացվում է, որ որքան էլ Հայաստանի ներկայիս կառավարությունը ձգտում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նոր մակարդակ ապահովել՝ կարծես ականապատ տարածքով քայլելիս լինի: Առանց այդ էլ Վաշինգտոնը նկատած կլինի այն ջանքերը, որը գործադրում է Փաշինյանը՝ Մոսկվայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am