Նոր կրակոցներ, կրկին մեղադրանքներ, հին փոխհրաձգություն

Քիչ առաջ սկանդալային տեղեկատվություն ստացվեց Թուրքիայից: Անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը հսկող պահակների վրա: Տուժածներ չկան: Ըստ ականատեսների, անհայտ անձինք կրակ են արձակել դեսպանատան փողոցով սլացած մի սպիտակ մեքենայից: Ոստիկանները հաղորդել են, որ որոնում են զինյալներին պատկանող մեքենան: Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փակ էր Էյդ ալ-Ադհա մահմեդական տոնի կապակցությամբ: Այս իրադարձությունն, ըստ ամենայնի, առաջիկայում էլ ավելի կսրի թուրք-ամերիկյան հարաբերությունները... Նախօրեին Թուրքիան արտգործնախարարի մակարդակով մեղադրել է ԱՄՆ նախագահին ու պնդել, թե Դոնալդ Թրամփն իրականում փորձում է երկարաձգել երկկողմ դիվանագիտական ճգնաժամն ու դրանից ներքաղաքական դիվիդենտներ շահել՝ Սենատի միջանկյալ ընտրություններին ընդառաջ: «Թվում է՝ Միացյալ Նահանգներն անկեղծ չէ, և չի ուզում հարթել այս ճգնաժամը: Նրանք ուզում են օգտագործել սա Սենատի ընտրություններում», - երեկ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով. - «Մենք նախընտրում ենք խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով ու բանակցություններով, Ամերիկան՝ սպառնալիքներով»: Երբեմնի ռազմավարական դաշնակիցներն այս ամսվա սկզբից անցել են փոխադարձ պատժամիջոցների ու սպառնալիքների՝ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանոսնի պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները երկու տարի է կալանավորել են՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Վաշինգտոնը ծայրեծար անարդար ու հորինված է որակում գործը՝ քրիստոնյա հոգևորականին համարելով զոհ ու գերի Էրդողանի վարչակազմի ձեռքում: «Կոչ եմ անում չփորձել նախագահ Թրամփի համբերությունը և անհապաղ նրան զատ արձակել՝ օրեր առաջ զգուշացրել էր փոխնախագահ Մայք Փենսը: Ինքը՝ Դոնալդ Թրամփն էլ շաբաթավերջին Թվիթերում գրել էր՝ «Թուրքիան չարաշահել է Ամերիկայի վստահությունը»: Արևմտյան լրատվամիջոցները ՝ 50-ամյա պաստորին արդեն կնքել են որպես աշխարհի ամենաթանկ բանտարկյալ։ «Նրան կալանքի տակ պահելու դիմաց Թուրքիան շաբաթների ընթացքում քառասուն միլիարդ դոլար է կորցրել ֆոնդային բորսաներում, ազգային արժույթը մեկ հինգերորդով արժեզրկվել է, տնտեսությունն էլ հայտնվել կաթվածահար վիճակում», - գրել էր հեղինակավոր Economist-ը: Երկկողմ այս լարվածության ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, օր-օրի արժեզրկվում է, փորձագետները խոսում են տնտեսության հնարավոր ճգնաժամի մասին: BBC-ն՝հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրները, հաղորդում է, թե Վաշինգտոնում նոր, առավել կոշտ պատժամիջոցներ են պատրաստում Անկարայի դեմ: Bloomberg-ը՝ փաստելով, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են այնքան արագ, որքան սրընթաց արժեզրկվում է թուրքական լիրան, նշում է. -«Դիվանագիտական այս ճգնաժամը կարող է հանգուցալուծվել երկու ճանապարհով՝ կա՛մ փոխզիջումներով, որոնք թույլ կտան հնարավորինս քիչ վնասներ հասցնելով փրկել երկկողմ համագործակցությունը, կա՛մ կապերի լիակատար խզմամբ, ինչը կործանարար հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության ու Ամերիկայի տարածաշրջանային շահերի վրա: Ցանկացած պարագայում՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինի»։ Այսպես, ԱՄՆ-ը ու Թուրքիան սպառում են միմյանց դեմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ էլ ավելի խորացնելով դիվանագիտական ճգնաժամը երկու դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև: «Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է», օրերս կառավարության նիստում հրապարակավ նշեց Սպիտակ տան ղեկավարը՝ «սարսափելի ու անարդար» որակելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը: - «Նրանք կալանքի տակ են վերցրել հիանալի մի քրիստոնյայի, մի անմեղ մարդու․․․ Սա սարսափելի բան է, և ես կուզեի իմանալ՝այս հարցի առնչությամբ ինչ պատժամիջոցներ եք դուք կիրառում», - հետաքրքրվել է Սպիտակ տան ղեկավարը ֆինանսների նախարարից: «Ինչպես գիտեք, մենք արդեն, ձեզ հետ համատեղ քննարկումների արդյունքում, պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի կառավարության մի քանի ներկայացուցիչների հանդեպ, և ունենք հավելյալ քայլեր, որ կարող ենք կիրառել, եթե նրանք արագորեն ազատ չարձակեն Բրանսոնին», - արձագանքել է նախարար Սթիվեն Մնուչինը: Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատազրկվել է երկու տարի առաջ՝ Էրդողանի վարչակազմի դեմ իրականացված հեղաշրջման փորձից հետո: Անկարան նրան մեղադրում է լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու համար, և եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, հոգևորականը կարող է 35 տարվա ազատազրկման դատապարտվել: «Դա խայտառակություն է», - շաբաթներ առաջ պնդել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ էլ, թուրք գործընկերներին կառավարության նիստում քննադատելուց հետո, նա Անկարային ուղղված հերթական զգուշացումն է հրապարակել Թվիթերի իր էջում: - «Թուրքիան տարիներ շարունակ չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը: Մենք չենք պատրաստվում անմեղ մարդու ազատ արձակման դիմաց ինչ-որ զիջումների գնալ, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - զգուշացրել էր Միացյալ Նահանգների նախագահը: Չնայած Վաշինգտոնի այս զգուշացումներին՝ թուրքական դատարանն օրերս հերթական՝ երրորդ անգամ է մերժել պաստորին կալանքից ազատելու միջնորդությունը, առևտրի նախարար Ռուհսար Փեկչանն էլ հայտարարել է՝ Ամերիկայի հետ հարաբերություններում կառաջնորդվեն «ակն ընդ ական» սկզբունքով: - «Մենք արդեն իսկ պատասխանել ենք նրանց պատժամիջոցներին, և եթե լինեն նոր սահմանափակումներ, մենք էլ նոր՝ համարժեք քայլեր կձեռնարկենք», - ասել է թուրք պաշտոնյան: Մինչ այս՝ շաբաթներ առաջ, Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի երկու նախարարների հանդեպ և շեշտակի բարձրացրել այդ երկրից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները: Ի պատասխան Անկարան բարձրացրել էր ամերիկյան ավելի քան երկու տասնյակ ապրանքների, այդ թվում՝ մեքենաների, ոգելից խմիչքների ու ծխախոտի ներկրման մաքսադրույքները, նախագահ Էրդողանն էլ հորդորել էր թուրքերին բոյկոտել ամերիկյան դոլարն ու էլեկտրոտեխնիկան: Արևմտյան աղբյուրները պնդում են, որ իրականում Անկարան ուզում է, որ Վաշինգտոնը ամերիկացի պաստորի դիմաց Թուրքիային արտահանձնի ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանը մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: ԱՄՆ-Թուրքիա ներկա դիմակայության պատճառը պաշտոնապես Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունն է, որին թուրքերը պատանդ են պահում՝ ահաբեկչության մեջ մեղադրելով։ Սակայն այս ամենի արմատը երկիրը կործանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռականության մեջ է թաքնված, գրում է New York Post-ը։ Նույնիսկ երկրի բարգավաճման ուղղությամբ Էրդողանի քայլերը փակուղի են հիշեցնում։ Թուրքիայի արտաքին պարտքը 217 մլրդ դոլարի է հասել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիս, հովվին հանձնել հրաժարվելու հետ կապված, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց և խոստանում է դրանց երկրորդ ալիքը։ Ի պատասխան՝ Էրդողանը սպառնաց  iPhone-ի և ամերիկյան այլ արտադրանքների բոյկոտով, իսկ երկրի քաղաքացիներն արդեն իսկ լծվել են iPhone-ներ ջարդելուն՝ տեսագրելով ու ցուցադրելով իրենց գործողությունները: Էրդողանը շարունակում է ղեկավարել երկիրը՝ հիմնվելով ազգայնական քարոզչության ամրացման վրա: Թեև տնտեսապես թուրքական բիզնեսը տուժում է ամերիկյան պատժամիջոցների արդյունքում, բայց նա շարունակում է վայելել բնակչության վստահությունը: Էրդողանի համար կարևորը հասարակական վստահությունն է և նրան կուրորեն հավատալու ցուցադրությունն աշխարհին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը անփոփոխ թողնվեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ․ Տեր Եսայի Երիտասարդները վերադարձել են եկեղեցի, համայնքները՝ միավորվել․ Աշոտ Դալլաքյան Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում «Ընդդիմությու՛ն, վերջ տվեք․ իմացե՛ք՝ Նիկոլը հենց այդ պահին է գժվելու» (video) Շտապ. Արսեն Թորոսյանը 1000-ից ավել ընտանիքի զրկել է նպաստից, փոխարենը 1000 դրամ են տալիս.Մարտիրոսյան (video) Դուք հասկանու՞մ եք՝ ինչ են անելու Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը թոշակառուների համար (video) Նիկոլի դիսկոտեկի իրական մասնակցիները․․․ ամբողջությամբ ձախողել են․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Մեկը ոտը գետնին ա տալիս՝ կուչ ա գալիս․ մեզ փալաս պետք չի»․ Տավուշի բնակիչ (video) Անահիտ Ավանեսյա՛ն, էդ մարդկանց թողել եք բախտի քմահաճույքին, հիմա էլ պարում եք․ տնտեսագետը՝ փաստերով (video) «Չէիք ուզում կապիտուլյանտի սֆաթը տեսնել, չառաջադրվեիք»․ Էդգար Էլբակյանն՝ ԱԺ ընդդիմությանը (video) Ինչի կասկածու՞մ եք, որ Սամվել Կարապետյանը թոշակն ու աշխատավարձերը կրկնապատկելու է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am