Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 16-ին Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարահին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, պարզվել է, որ Opel-ը վարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Գագիկ Մամիկոնյանը, Hyundai-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Վասակ Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ, 31-ամյա Վադիմ Պետրոսյանը: Վթարի հետևանքով Գ. Մամիկոնյանի ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Կարեն Ֆանյանը տեղում մահացել էր, իսկ Գ. Մամիկոնյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Վարորդներից Վ. Գևորգյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչներ, 46-ամյա Անահիտ Աբրոյանն ու 24-ամյա Հայարփի Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին խոշոր ու ողբերգական վթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել էին 31-ամյա Վադիմ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UV 392 համարանիշի, 52-ամյա Վասակ Գևորգյանի վարած Hyundai մակնիշի 13 SN 333 համարանիշի և 34-ամյա Գևորգ Մամիկոնյանի վարած Opel մակնիշի 35 AC 379 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարները։ Մահացածին Opel-ի միջից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել էր ձորակում։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Վթարի վայրի զննություն էին կատարում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչները Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am