Ով է կրել Թևոսիկի եղբոր սպանության վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստը: Հրապարակվեցին քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված մի շարք նյութեր, այդ թվում՝ տեղեկատվություն այն մասին, որ վերջին անգամ Մովսես Ներսիսյանը (ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ նա կրակոցներ է արձակել Արթուր Սաֆարյանի ուղղությամբ, ապա՝ սպանվել) 2013թ. սեպտեմբերին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստան. ըստ մեղադրողի՝ սահմանը հատելու վերաբերյալ դրան հաջորդող տվյալներ չկան: Հրապարակվեց քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, որից հետո գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ քննչական փորձարարության նպատակն է եղել՝ ճշտել ոստիկանության կազմակերպած գաղտնի դիտարկման արդյունքները՝ արդյո՞ք «Մագնում» հյուրանոցային համալիրից Մովսես Ներսիսյանի մեքենայի դուրս գալու պահից սկսած, մեքենայում, բացի վարորդի տեղում նստած անձից, այլ անձ եղել է, թե ոչ: Ըստ նրա՝ այդ գաղտնի դիտարկման արդյունքում արձանագրվել էին դեպքեր, երբ վարորդի կողքի նստատեղին նստած մարդ էր երևացել: «Քննիչը սույն քննչական փորձարարությամբ ցանկացել է դա ինչ-որ կերպ հերքել: Որոշ դեպքերում նրան հաջողվել է, սակայն մի դեպքում, համենայն դեպս, արձանագրել է՝ երբ կատարեցինք շրջանցումը, ավտոմեքենայի դիմապակուց նկատվեց, որ ավտոմեքենայի վարորդի կողքին մարդ կա նստած, վարորդի և կողքի նստածի դիմագծերը չերևացին: 7-րդ վարչության ոստիկաններն էլ դիմագծեր չեն արձանագրել: Այսպիսով, քննիչը հաստատել է, որ երևում է երկրորդ անձ: Մե՞կ անգամ ես հաջողացրել տեսնել, բան չունեմ ասելու, բայց ոստիկանները 3-4 անգամ են տեսել, ու նրանց դիտարկումների օբյեկտիվության վրա կասկածելու հիմքեր մենք չունենք: Իսկ քննիչի փորձարարության տվյալների վրա կասկածելու հիմքեր ունենք, որովհետև որոշակի ժամանակ է անցել, և հանգամանքները փոխվել են»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գաղտնի դիտարկման ժամանակ պարզկա է եղել, բայց եթե քննիչը կամ նրա հետ քննչական փորձարարությանը մասնակցած անձինք մեկ անգամ են վարորդի կողքի նստատեղին նստած անձ նկատել, դեռևս չի նշանակում, թե ոստիկանները 4 անգամ չեն նկատել: Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված շապիկի, բաճկոնի վրա տեղակայված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկնում են միմյանց հետ. հետևաբար՝ առաջացել են միևնույն անձից: Փորձագետները նշել էին, որ «Մերսեդես» մակնիշի խուզարկությամբ հայտնաբերված արյան հետքից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքից, «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակում հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում հայտնաբերված արյան հետքից առաջացած ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ: Հետևաբար՝ դրանք առաջացել են, 99.99 տոկոս հավանականությամբ, նույն անձից: Փորձաքննության եզրակացության հետևությունների համաձայն՝ այս բոլոր հետքերի գենետիկական բնութագրերը չեն համընկնում բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ, հետևաբար՝ դրանք չեն թողնվել ձեռնոցից անջատված ԴՆԹ կրող անձի կողմից: Նշենք, որ այս բժշկական ձեռնոցը հայտնաբերվել է Արթուր Սաֆարյանի սպանության վայրում: Հրապարակվեց փորձաքննության մեկ այլ եզրակացություն, որի համաձայն՝ Մովսես Ներսիսյանի որդին չի կարող հանդիսանալ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից հայտնաբերված բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ կրող անձի կենսաբանական որդին: Ըստ եզրակացության՝ Մովսես Ներսիսյանի որդին հանդիսանում է «Մերսեդես» մակնիշի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից, «Մագնում» հյուրանոցային համալիրից, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի կենսաբանական որդին՝ 99.99 տոկոս հավանականությամբ: Իրականացվել էր մեկ այլ փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը չի համընկնում Իսրայել Սարգսյանի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Փորձագետը եզրակացրել էր, որ ձեռնոցից անջատված ԴՆԹ-ն չի առաջացել Իսրայել Սարգսյանից: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ հիմնավորված է, որ Մովսես Ներսիսյանը չէ այն կրող անձը, Իսրայել Սարգսյանը ևս կապ չունի դրա հետ: Նրա խոսքով՝ ձեռնոցը կրող անձը չի պարզվել, իսկ այն կարևոր նշանակություն ունի դեպքի բացահայտման համար: «Ավելին, ձեռնոցն ունենալով ծանրակշիռ ապացուցողական նշանակություն գործի համար, որպես իրեղեն ապացույց՝ ճանաչված չէ: Սա առնվազն տարօրինակ է, և պետք է ամբողջ ուժերը՝ և´ քննչական, և´ օպերատիվ մարմինների, ուղղվեր այս ձեռնոցը կրողի անձին պարզելուն»,- ասաց փաստաբանը:  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am