Թույլատրելիի սահմա՞նը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հետհեղափոխական Հայաստանում շարժ սկսվեց մի շարք կարծրացած եւ լճացած ոլորտներում։ Հայ-ռուսական հարաբերությունները եւս ենթարկվում են «շոկային թերապիայի», թեեւ ապրիլից սկսած շարունակաբար հայտարարվում է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի նախատեսվում։

Այդուհանդերձ, դեռեւս հեղափոխության «փողոցային» փուլի ընթացքում, ռուսաստանցի մի շարք փորձագետներ շտապեցին զուգահեռներ տանել ուկրաինական մայդանի եւ հայկական հեղափոխության միջեւ՝ պնդելով, որ գլխավոր նպատակը «Հայաստանը Ռուսաստանից պոկելն է»։ Ի հեճուկս այդ փորձագետների, պաշտոնական Մոսկվան անսպասելի սառնասրտություն եւ հանդուրժողականություն ցուցաբերեց։ Ապրիլի 23-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ հայաստանյան իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։
Նույն օրը ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում կատարեց ֆեյսբուքում, որտեղ նա հայերին մեծագույն ժողովուրդ անվանեց եւ հավաստիացրեց, որ Ռուսաստանը միշտ մեզ հետ է: Հետհեղափոխական շրջանում եւս պաշտոնական Մոսկվայի զսպվածությունը եւ չմիջամտելու քաղաքականությունը ընթանում էր ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից հայաստանյան իրադարձությունները «մայդանիզացնելու» փորձերի ֆոնին։ Այդուհանդերձ, Կրեմլը հասկանում էր, որ Հայաստանը, խոշոր հաշվով, այլ տարբերակ չունի եւ շարունակելու է դաշնակից մնալ Ռուսաստանին, իսկ կտրուկ քայլերը պաշտոնական Մոսկվայի կողմից կարող են ավելի շատ վնաս հասցնել այդ դասավորվածությանը, ուստի որոշել էր զերծ մնալ Ուկրաինայի կամ Վրաստանի սցենարները կրկնելուց։ Առավել եւս, որ նոր իշխանությունները բացեիբաց հայտարարում էին հայ-ռուսական եղբայրության մասին։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Կրեմլը, ի վերջո, ուշադրություն չէր դարձրել մեկ այլ նոր իրողության վրա՝ նա այլեւս լեգիտիմության միակ կամ գոնե ամենաազդեցիկ աղբյուրը չէ հայկական իշխանությունների համար։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am