Շահույթ, որ կարող է գերազանցել աշխատավարձը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում մահացությունների դեպքերին, որ կալանավորները, դատապարտյալները նախընտրում են ՔԿՀ-ներում մնալու փոխարեն ինքնասպանություն գործել, ասաց. «Այս տարի երկու ինքնասպանության դեպք է գրանցվել։ Իմ ձեռքի տակ կան մեզ պես համադրելի երկրների ցուցանիշները, իհարկե, համեմատելի չէ, մահացությունները ցածր են, բայց դա ոգեւորության առիթ չէ։ Անկախ նրանից, թե անձն ինչի համար է դատապարտված, ինչի մեջ է մեղադրվել, ինչ հանցանք է կատարել, մենք պիտի ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի անձը չդիմի նման քայլի»։

Ավելին՝ վերջինս հայտնեց, որ վերացվել է բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձումը։ Ինչեւէ։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարի հետ զրուցեց ՔԿՀ-ներում տիրող իրավիճակների մասին։ – Պարոն նախարար, Դուք ամփոփելով Ձեր պաշտոնավարման հարյուր օրը՝ նշեցիք, որ վերացվել են բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձման գործընթացը կամ, առհասարակ, կալանավորներին թղթախաղի մեջ պարտադրված ներքաշելու գործընթացը։ Սակայն բոլոր այն մարդիկ, որոնք որ ՔԿՀ-ներում դատապարտյալ հարազատներ ունեն, կարող են հավաստիացնել, որ ՔԿՀ-ներում պտտվում են «սեւ փողեր»։ Մարդիկ սնանկանում են՝ ամեն ինչ վաճառելով, միայն թե ՔԿՀ-ից կենդանի դուրս գան։ Դուք տիրապետո՞ւմ եք իրավիճակին եւ ի՞նչ քայլեր եք արել՝այս երեւույթը կանխելու համար։
– Ես արդեն ասացի, որ պարտադրված խաղեր այլեւս չկան, կենտրոնացված, համակարգված խաղեր չկան, բայց մենք չենք բացառում, որ դատապարտյալները կարող են հեռուստացույցով որեւէ, ասենք, խաղ նայելիս խաղադրույքներ անել։ Իրենք կազմակերպեն տոտոներ, վիվարոներ, մենք չենք կարող դա բացառել։ Խմորից կարող են պատրաստել զառեր, խմորից կարող են պատրաստել քարեր եւ ցանկացած խաղ խաղալ շահույթով խաղադրույքով։ – Ինչո՞ւ պետք է նրանց մոտ լինի ինտերնետային կապ կամ, առհասարակ, հեռախոս, իրավիճակը ցույց է տվել, որ քրեակատարողական հիմնարկներից նրանք այդ կապի միջոցով այլ հանցագործություններ են կատարում։ – Եթե Դուք խոսեք իրավապաշտպանների հետ, կարող է՝ պրոբլեմ ունենաք՝ նման հարցադրում անելով, քանի որ իրավապաշտպանները կարծում են, որ դատապարտյալները պետք է ունենան կապի միջոց, հեռախոս։ – Էլի ունենան, բայց դա բերում է նոր հանցագործությունների, մասնավորապես շատ են խարդախությունները։ Ինչպե՞ս լուծել խնդիրը։ – Հանցագործություն հեռախոսի միջոցով կատարում են նաեւ ազատության մեջ գտնվող անձինք, դա արգելված իր է, եւ մենք պարբերաբար խուզարկություններ ենք իրականացնում, սակայն քրեակատարողական համակարգում ձեւավորված են կոռուպցիոն ռիսկեր, քրեակատարողական ծառայողի աշխատավարձը չափազանց ցածր է, եւ դա ինքնին կոռուպցիոն ռիսկ է, քանի որ մեկ հեռախոս հանձնելու դիմաց քրեակատարողական ծառայողը կարող է այնպիսի շահույթ ստանալ, որ համեմատելի լինի իր աշխատավարձի հետ, հետեւաբար մենք համակարգային խնդիրներ ունենք այստեղ լուծելու։ – Ի՞նչ եք անում Դուք՝ որպես նախարար, զոն նայողների ինստիտուտը ՔԿՀ-ներում վերացնելու համար։ – Դուք այդպիսի փաստ չունեք, Դուք ուղղակի իներցիայով եք այդ հարցը տալիս։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am