ԱՄՆ-ի նախագահի խորհրդական. «Կատարից եկած փողերը Թուրքիայի տնտեսությանը չեն կարող փրկել»

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը խոսել է վերջին շրջանում լարված թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։ Ինչպես հայտնի է, գլխավոր լարվածության պատճառն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։ Իսրայելում գտնվող Բոլթոնը հարցազրույց է տվել «Reuters» լրատվական գործակալությանը: «Ճգնաժամն ամբողջովին կվերանա, եթե Թուրքիան ամերիկացի հոգևորական Բրանսոնին առանց նախապայմանների ազատ արձակի։ Թուրքիան Բրանսոնին ազատ չարձակելով մեծ սխալ գործեց»,- նկատել է տվել Բոլթոնը։ Թուրք-ամերիկյան լարվածության պայմաններում անդրադառնալով ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին՝ ամերիկացի պաշտոնյան ասել է, որ այս պահին որևէ  խոսք չկա ՆԱՏՕ-ից Թուրքիային թեկուզև ժամանակավորապես հեռացնելու մասին։ «Մենք կենտրոնացրել ենք մեր ուշադրությունը, որպեսզի կարգավորենք Բրանսոնի և այլ ամերիկացիների հարցերը, ովքեր անօրինական կերպով անազատության մեջ են գտնվում Թուրքիայում»,-ասել է Բոլթոնը: Իսկ լիրայի արժեզրկման կապակցությամբ ասել է, որ Կատարից եկող փողերը, միևնույն է, չեն կարող փրկել Թուրքիայի տնտեսությունը: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի նախագահի և Կատարի Էմիրի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Դրա համաձայն Կատարը առաջիկայում պետք է 15մլրդ դոլարի չափ ներդրում անի Թուրքիայում։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am