Հրապարակ օրաթերթը գրում է.
«Չնայած «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ մեկ թիմով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, սակայն պնդում են, որ դա դեռ չի գուժում «Ելք»-ի պառակտումը: Որոշ տեղեկություններով՝ սա մարտավարական քայլ է, որ Փաշինյանը յուրայիններով հնարավորինս լայն ներկայացվածություն ունենա քաղաքային իշխանությունում, և դա արվի դեմոկրատական տարբերակով:
Իսկ հետագայում նրանք կոալիցիոն սկզբունքով կհամագործակցեն ավագանիում: Թեև եթե պարզվի, որ սա ռեալ ծրագիր է, Զեյնալյանը 7 ձայն կկորցնի՝ նրանք քվեարկելու են ընդդեմ Հայկ Մարությանի: Իսկ ԱԺ ընտրություններին չի բացառվում, որ միասին մասնակցեն: Ի դեպ, երեկ վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կգլխավորի «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների Երևանի ավագանու միասնական ցուցակը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը