Ընտրացուցակների մաքրման հավերժական խնդիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի: Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել ընտրացուցակները: «Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդկանց, որոնք գրանցված են հասցեներում, և Երևան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, և մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ»,-ասել է նա:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր իրողություն պարզեց. մեկ տարվա ընթացքում ավելացել է Երևանի ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ԿԸՀ է ներկայացրել Երևան քաղաքի ընտրողների թիվը. այժմ այն կազմում է 853 հազար 390: Մինչդեռ մեկ տարի առաջ` Երևանի ավագանու ընտրություններին, ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երևանում ավելացել է 11 հազար 417-ով:
Ոստիկանությունը մինչև հիմա հասցրել է ուսումնասիրել ընտրացուցակներում ընդգրկված անձանց մոտ կեսը, և չի բացառվում` ամբողջությամբ ստուգելուց հետո իրոք ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը նվազի»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am