Ով է նորընտիր համար մեկ «օրենքով գողը» և ինչ ճանապարհ է անցել. նկարներ. armlur.am

Ռուսաստանի «№1 օրենքով գողը» կլինի Շիշկանը: Նա երկար տարիներ համարվել է ամենաազդեցիկ սլավոնացի «գողականներից» և Մերձմոսկվայի խոշոր հեղինակություններից մեկը: Մի քանի ամիս տևած վերլուծությունների, քվեարկություններից և քննարկումների արդյունքում գտնվել է Շաքրո Մոլոդոյի հետնորդը: Հարցը բարձրացվել էր այն բանից հետո, երբ 2016-ի հուլիսի 12-ին ձերբակալվեց 55-ամյա Շաքրո Մոլոդոյը`շորթում կատարելու մեղադրանքով: Շաքրոյի իշխանությունը ռեկորդային կարճ տևեց: Նա փոխարինել էր Դեդ Հասանին, ով սպանվել էր կրակոցների արդյունքում` Մոսկվայի կենտրոնում 2013-ի հունվարի 16-ին: Քրեական հեղինակություն Օլեգ Շիշկանովին միշտ դասել են ԱՊՀ կրիմինալ իշխանության լիդերների շարքերում: Նա համագործակցում էր դեռևս Յապոնչիկի հետ: Վասյա Վոսկրեսի, Պիչուգայի և Տյուրիկի հետ միասին նա համարվում էր Ռուսաստանում սլավոնական թևի առաջնորդների ամենահավանական թեկնածուներից մեկը: Շիշկանը «օրենքով գողի» տիտղոսը ստացել է 1992 թվականին: Նրան թագադրել են «Իզմայլովսկայա» հյուրանոցում հայտնի «գողեր» Ռուսլանը, Շաքրո Մոլոդոյը և Գլոբուսը: Թագադրումը կատարվել է անձամբ Յապոնչիկի համաձայնությամբ: Քրեական բոսսերը չեն շտապել վերջնական ընտրության հարցում: ԶԼՄ-ները վստահեցնում են, որ Կրեմլից խիստ հրահանգ էր իջեցվել` ամեն կերպ խոչընդոտել ընտրական պրոցեսսին: Հավանական նպատակն այն էր, որպեսզի հնարավորինս երկարաձգվի, իսկ ավելի ստույգ գոնե մինչև ՌԴ նախագահական ընտրությունները գողականներն առանց իշխանության մնային: Այդ ժամանակ խնդիր էր դրվել գոնե մինչև 2018-ի մարտը խուսափել աղմկոտ «ռազբորկաներից»: Շաքրո Մոլոդոյի դատավճիռը հրապարակվել էր մարտի 27-ին, որից հետո էլ կայացավ Շիշկանի «ինաուգուրացիան»: Շիշկանը` նույն ինքը Օլեգ Ռամենսկին (Օլեգ Նիկոլաևիչ Շիշկանով) ծնվել է 1964 թվականին`Ռոմենսկոյե քաղաքում: 1981-1991 թթ. կրել է իր առաջին ու միակ պատիժը: Մեղադրվել է բռնաբարության և սպանություն կատարելու մեջ`իր վրա վերցնելով ուրիշների մեղքերը, որոնց գնդակահարություն էր սպառնում: Ոչ մի մեղք 18-ամյա պատանին չէր գործել: Այս քայլը երիտասարդ Շիշկանին 10 տարի արժեցավ ИТК-11 կալանավայրում, որտեղ Շիշկանը կարճ ժամանակ անց «զոն նայող» է կարգվում: Նա պատիժը կրել է`նախանձով հետևելով գողական օրենքներին: Նա թագադրվել է ազատության մեջ հայտնվելուց ուղիղ մեկ տարի անց. պատիժը կրելու տարիներին արդեն իսկ կապ էր հաստատել Խուդոյի և Շաքրոյի հետ: Յապոնչիկի հավանությանն արժանանալու պահից սկսած համարվել է մի շարք շրջանների ստվերային «նայողը»: Նա արգելքներ էր դրել թմրանյութերի առուվաճառքի վրա: Պետք է նկատել, որ Դեդ Հասանի դաժան սպանությունից հետո քուրդ Շաքրո Մոլոդոյն իր ձեռքի տակ էր վերցրել ամենախոշոր քրեական բիզնեսները: Նրա անունը շրջանառվում էր միանգամից մի քանի քրեական գործերի շրջանակներում: Գորսերը սակայն դատարան չէին հասնում: Շիշկանը համաrվում է հեղինակավոr բիզնեսմեն, շատ է սիrում ֆուտբոլ: Ներկայացնում է armlur.am-ը

դիտվել է 1631 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am