«Վարչապետը ճշգրիտ խոցել է թիրախները»․ Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՃՇԳՐԻՏ ԽՈՑԵԼ Է ԹԻՐԱԽՆԵՐԸ Օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին ու առաջարկներին նախկին ռեժիմի խոսնակների ջղաձիգ ու դիվային արձագանքը հասկանալի է. ՈւՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ինստիտուտի ուժեղացումը՝ հանրաքվեի մեխանիզմների կիրառմամբ և, հատկապես, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ համակարգի ձևավորումն ուղղակի խլում է հողը բոլոր նրանց ոտքերի տակից, ովքեր դեռևս քաղաքական ռևանշի ակնկալիք ունեն և պատասխանատվությունից խուսափելու հույսեր են փայփայում։ Երեկվա կոնսոլիդացված ավտորիտարիզմի ճուռակներն այսօր արդեն դեմոկրատի ու արդարադատի դիմակ են հագել։ Վերջին շաբաթների զարգացումները սակայն վկայում են, որ դատական համակարգը «անկախության» քողի տակ պատրաստ է օրինականության ոտնահարման ամենազազրելի որոշումների։ Իսկ որտե՞ղ ու ե՞րբ կարող էր Հայաստանում ստեղծվել անկախ դատավորի ինստիտուտը, այն դեպքում, երբ ցանկացած դատական պաշտոն տակավին մի քանի ամիս առաջ իր գինն ուներ ու այն վճարելու դիմաց ցանկացած դատավոր իրավունք էր ստանում, իրեն հատկացված «քվոտայի» սահմաններում, դատական «բիզնես» դնելու և ահռելի հարստություն դիզելու։ Բնականաբար, որևէ դատավոր այդ պայմաններում իր մտքի ծայրով անգամ չպետք է անցկացներ իշխանության կամքին ու պատվերին հակառակ վճիռ կայացնել։ Սա էր դատական համակարգի խաղի գլխավոր ու թերևս... միակ կանոնը։ Իսկ եթե այնուամենայնիվ հատուկենտ ազնիվ ու անկաշառ դատավորներից ոմանք փորձեին ինքնուրույն ու արդարադատ վճիռ կայացնել՝ նրանց պատժում և կայծակնային արագությամբ դուրս էին շպրտում համակարգից։ Ապացույցը՝ «Ռոյալ Արմենիայի» գործով դատավոր Պարգև Օհանյանի նկատմամբ Բաղրամյան 26-ի հրապարակային վենդետան էր։ Մյուս փաստը. որտե՞ղ էր այդ «անկախ դատական համակարգը», երբ ավելի քան երկու տասնամյակ ընտրությունից-ընտրություն ընտրական հանձնաժողովներում ներառված ավելի քան 10.000 մարդ անխնա կեղծում էին ընտրողների քվեները՝ թաղելով երկրի ժողովրդավարացման հեռանկարը։ Եվ արդյոք միայն անցումային արդարադատությամբ չէ՞, որ հնարավոր է բացահայտել բոլոր այդ ընտրահանցագործներին ու նրանցից առավել անուղղելիներին ոու կոռումպացվածներին կանգնեցնել դատարանի առաջ։ Իսկ թե ովքեր են նրանք ու ինչ են արել տասնամյակներ շարունակ, թերևս հայտնի է շատերին, հատկապես՝ իրավապահներին»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am