«Տղե՛րք, կյանքում գոնե քար քարի վրա դնել սովորեք, հետո նոր քանդեք ուրիշների դրածն ու փորձեք հարամել նրանց կյանքը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆյսբուքյան իր էջում գրում է. «Գյուղ էի գնացել։ Գյուղը, մանկական հիշողությունները, նախնիների գերեզմանները, ծանոթ ու արդեն անծանոթ դեմքերը կտրում են առօրյա ու անցողիկ ամեն ինչից, քաղաքական թոհուբոհից՝ առավել ևս։ Ուրախությամբ կիսվեմ, որ շուտով իմ ծննդավայրը, կապիտալ վերանորոգված դպրոցից ու մշակութային տնից բացի, կունենա իր համայնքային մարզադաշտը, միակը Շիրակի մարզի գյուղական համայնքներից, որն ունենալու է նման որակի նոր կառուցված համայնքային ֆուտբոլային մարզադաշտ։ Իսկ նորակառույց այս գեղեցիկ մանկապարտեզը շատ շուտով իր դռները կբացի գյուղի երեխաների առջև։ Գյուղի դպրոցն էլ սեպտեմբերին երեխաներին կընդունի ջեռուցման լրիվ նոր համակարգով։ Ուրախ եմ, այս ամենի նախաձեռնողը լինելու համար։ Դա աննշան արտահայտությունն է այն զգացումի, ինչ ես ու մեզանից յուրաքանչյուրն ունի իր ծննդավայրի հանդեպ։ Հ. Գ. Հրավիրում եմ մերօրյա Հայհեղկոմի, Հատուկ քննչական ծառայության ու մյուս բոլոր ծառայությունների ուշադրությունը՝ հարուցելու քրեական գործ, ինձ պատասխանատվության ենթարկելու ծննդավայրիս հանդեպ ունեցած երախտագիտության զգացմանը նման «ակնհայտորեն ապօրինի» բովանդակություն տալու համար։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, տղե՛րք, կյանքում գոնե քար քարի վրա դնել սովորեք, հետո նոր քանդեք ուրիշների դրածն ու փորձեք հարամել նրանց կյանքը։ Միևնույնն է՝ վերջինը ձեզ չի հաջողվելու:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am