Լռե՛ք, խելոք մնացե՛ք, թե չէ ԱԱԾ-ն կզբաղվի ձեզանով. Փսիխոզը, հիպնոսը, տրանսը, գրգռմունքը, էքստազը երկար չեն տևում

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշում եմ, նախկինում մշտապես զարմանում էի, երբ ֆիլմերում տեսնում էի Հիտլերին, Լենինին, Ստալինին, Մաո Ցզեդունին, մյուսներին հիացական, վերացած, աշխարհից, իրականությունից կտրված, նրանց աստվածացնող, հիպնոսացած բազմության աչքերը: Սարսափում էի, զարմանում և հիասթափվում նման մարդ տեսակից…Նմաններն ընդունակ են ամեն ինչի՝ իրենց կուռքի մեկ ձեռքի շարժումով՝ ռոբոտի, զոմբիի, անուղեղի, կամազուրկի, ազնիվ մոլորյալի նման… Իսկ հիմա հասկանում եմ…Նմաններին արդեն անձամբ եմ ճանաչում, շատերի վերացական գրառումներն ու հայհոյիչ մեկնաբանությունները հաճախ տեսնում և կարդում… Նախկին իշխանությունները շատ վատ բաներ ունեին, շա՜տ…Հաբռգածներն ու լկտիներն էին շատ…Սակայն ձեր կուռքերին, գրանտներով սնվող զանազան թյուրիմացություններին և բոլորին առհասարակ թողում էին խոսել, արտահայտվել, քննարկել, քննադատել, նույնիսկ ծաղրել և հայհոյել…Եվ վայելում էիք այդ հնարավորության գինարբուքը, շատ հաճախ խոսում, բարբաջում նույնիսկ առանց մտածելու…Եվ դրա արդյունքում և հանդուրժողականության ընձեռած հնարավորությամբ եկաք իշխանության: Իսկ այսօ՞ր…Այսօր սպառնում, գրաքննում, վախեցնում եք Հիտլերի, Ստալինի նման՝ գեստապոյով, չեկիստներով…Լռե՛ք, խելոք մնացե՛ք, թե չէ ԱԱԾ-ն կզբաղվի ձեզանով, իսկ բանկերից կճշտվեն ձեր անձնական հաշիվներն ու կձեռնարկվեն համապատասխան միջոցներ…Սա արդեն հետընթաց է…Լուրջ և վտանգավոր… Վտանգավոր է քաղաքացիների մի ստվար զանգվածի Կաշպիրովսկու նման մանիպուլյացիայի ենթարկելը, նրանց պարբերաբար փսիխոզի, էքստազի, տրանսի, հոգեցնցումների մեջ պահելն ու կառավարելը ամբոխահաճո, նրանց դուրեկան, ցանկալի խոսքերով ու գործողություններով…Նրանց հակադրելով բազմաքանակ բնակչության մեկ այլ խմբի և հազարավոր խելացի, իրատես իրենց նման չմտածող մարդկանց… Բայց փսիխոզը, հիպնոսը, տրանսը, գրգռմունքը, էքստազը երկար չեն տևում…Մի օր լուսնոտի նման կսթափվեն, կարթնանան ու կտեսնեն իրականությունն ու հենց կուռքերին, նրանց հիշեցնող ամեն ինչ ոտնատակ կտան… Պատմությունը շատ օրինակներ ունի և շատ դառն ու տհաճ դասեր կտա…Բայց կորուստներով ու անդառնալի հետևանքներով…Ինչպես միշտ՝ դարեր շարունակ…»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am