Մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ. Սփյուռքի նախարար

Մենք խնդիր ունեինք ներկայացնելու հետհեղափոխական Հայաստանի ասելիքը սփյուռքին։ Կարևորագույն կետերից մեկը՝ Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր աշխատանքային 100 օրը ամփոփելով՝ ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Մի քանի անգամ շեշտել եմ, որ չենք նայելու Սփյուռքին որպես բանկոմատ։ Հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ՝ Հայաստանը հոգ է տանում սփյուռքի մասին, սփյուռքը՝ Հայաստանի։ Հայաստանը կլինի ուժեղ, եթե սփյուռքը լինի ուժեղ»,-ասաց Հայրապետյանը: Նախարարը նշեց, որ 100 օրվա աշխատանքային այցի ընթացքում սփյուռքում հանդիպել է ակտիվ փոքրամասնության հետ։ Հուլիսի 24-27-ը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցը 3 նպատակ էր հետապնդում։ Առաջինը՝ նախարարության նախկին ղեկավարության կողմից ստորագրված Հայաստան-Հունաստան-Կիպրոս հուշագրի շարունակականության ապահովումն է, երկրորդը հայ համայնքի հետ հանդիպումներն էին և 3-րդը՝ Մելքոնյան վարժարան կատարած այցը։ «2006 թ-ից կա Մելքոնյան վարժարանի փակման խնդիր։ Այս այցի ժամանակ ես ավելի շատ լսողի դերում եմ եղել։ Ղեկավարությունն ասում է, որ դպրոցականների թիվը պակասում է, ծախսերը շատանում են։ Նրանք մտադիր են վաճառել և ներդրումներ անել Հայաստանում՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մյուս կողմը պնդում է, որ չպետք է փակվի, պատրաստակամություն է հայտնում՝ որոշակի առաջարկներ ներկայացնելու։ Դեռևս քննարկվում է հարցը, որևէ նորություն չեմ կարող ասել այս պահին»,- նշեց նա։ Նախարարը նաև նշեց, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են աշխատել հանուն Հայաստանի, Արցախի կայուն զարգացման, սփյուռքում հայկական կառույցների զարգացման, Հայաստան-սփյուռք կապի ուժեղացման համար։  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am