«Չենջի» վրա հարձակվողը կալանավորվեց. տեսանյութեր
Այսօր՝ մարտի 21-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ազատ Դանիելյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ ընդունի երկամսյա կալանքի որոշում: Նշված դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Մնացականյանը դատարանից տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մանրամասները` Shamshyan.com-ում:
