Քաղաքացին մեղադրվում է իր ծանոթների զավակներին ծառայությունից ազատելու համար խոշոր չափի գումար հափշտակելու մեջ

Քաղաքացին մեղադրվում է ՀՀ ԶՈւ –ից քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երևանի դատարան և մակագրվել դատավոր Արմեն Խաչատրյանին: Քաղաքացի Կարեն Բաբախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ծանոթացել է ՀՀ մի շարք քաղաքացիների հետ և տեղեկանալով, որ նրանք ցանկանում են պարտադիր ժամկետային զինվորական տարիքի հասած, ինչպես նաև արդեն ՀՀ Զինված ուժեր զորակոչված իրենց զավակներին ազատել զինվորական ծառայությունից կամ նրանց օգտին կատարել այլ գործողություններ, ներկայացել է որպես լայն կապեր ունեցող անձնավորություն և վերջիններիս համոզելու եղանակով դրդել է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց: Հիշյալ փաստերը ներկայացնելով որպես իրականություն՝ ստացել է վերջիններիս համաձայնությունը և 2016-2017թթ. ընթացքում նրանցից մաս-մաս ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ, ինչպես նաև կատարել է սուտ մատնություն` հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձանց հանցանք կատարելու մեջ մեղադրելով: Կարեն Բաբախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 2-րդ մասի 2-րդ կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 333-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am