Հայաստանում շուրջ հարյուր հազար ընտանիք նպաստառու է

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության` 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 99 հազար 217: Ստացվում է, որ 99 հազար 217 ընտանիքի բյուջեն չի բավարարում տան անդամների` նորմալ կենսամակարդակով ապրելու համար: Այս 99 հազար 217-ի մեծ մասը` 74 հազար 169-ը, ընտանեկան նպաստ ստացողներն են, իսկ 25 հազար 48-ը` սոցիալական նպաստ ստացող: Հայաստանում ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Ընտանեկան նպաստի ծրագիրը գործում է արդեն 10 տարի, որը սոցիալական աջակցության հասցեական ծրագիր է՝ ուղղված աղքատ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանը: Ընտանիքի անապահովության մակարդակը որոշվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբով` կենսաթոշակառու, հաշմանդամ, երեխա, գործազուրկ և այլն, որոնց համար սահմանված են որոշակի միավորներ և որոնց հիման վրա էլ սահմանվում է նպաստի չափը: Ի տարբերություն ընտանեկանի` սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող ընտանիքները: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների մեծ մասում` 66 հազար 945-ում, կա 5-18 տարեկան երեխա, իսկ 29 հազար 298-ում` մինչև 5 տարեկան: 9595-ը կենսաթոշակառու ընտանիք է, 7079-ում հաշմանդամության երրորդ կարգ ունեցող անդամ կա, 1084-ում` առաջին: 3677 ընտանիքում էլ թվով 4834 գործազուրկ է բնակվում: 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ 5209 ընտանիք ստացել է եռամսյակային օգնություն, իսկ 1948-ը` միանվագ օգնություն, որից 1889-ը երեխայի ծննդյան դեպքում, իսկ 59-ը` ընտանիքի կենսաթոշակ չստացող անդամի մահվան դեպքում: Երբ նայում ենք ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների պատկերն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, նկատում ենք, որ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողների թիվը երկու դեպքում էլ գերակշռում է Լոռու մարզում` կազմելով համապատասխանաբար 13 հազար 480 և 4893: 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների` նպաստառուների թվաքանակը կազմել է 63 հազար 717 մարդ, նպաստի միջին չափը՝ 17 794.2 դրամ, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 16 հազար 94 ընտանիք: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am