Քաղաքական պարզաջրումներ. հարյուր տոկոսանոց սիրելիներ ու ատելիներ չեն լինում

«Փաստ» օրաթերթը գրում է. Անցած երկու շաբաթները շարժունակության տեսանկյունից հարուստ չէին հայաստանյան քաղաքական դաշտի համար. թերևս կարող ենք առանձնացնել Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող իրադարձություններն ու կառավարության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի 100 օրվա ամփոփիչ հանրահավաքը: Սակայն խորքային իմաստով, քաղաքական դաշտում բուռն գործընթացներ են ընթանում, որոնք, անկախ նրանից, թե ինչքանով են բարձրաձայնվում կամ հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ կանխորոշելու են առնվազն առաջիկա մի քանի ամսվա, եթե ոչ տարվա հասարակական, քաղաքական իրողությունները:

Ըստ էության, Քոչարյանի անձի շուրջ իրավական գործընթացները՝ կալանավորումը, ապա խափանման միջոցի փոփոխությունը, կարելի է ասել ակնհայտ դուրս են եկել իրավական դաշտից և հստակ քաղաքական երանգներ ձեռք բերել: Նման զարգացումն ինքնին հուշում է, որ թերևս հենց այս քաղաքականացվածության արդյունքում Քոչարյանն ըստ էության դառնում է քաղաքական գործոն: Իհարկե, ներկայումս շատերն ասում են, ոմանք էլ պնդում, որ Քոչարյանի գնացքն արդեն մեկնել է, սակայն խնդիրն այստեղ ոչ թե Քոչարյանի անձն է, այլ նրա միջոցով կամ նույնիսկ նրան օգտագործելով՝ քաղաքական իրականության մեջ իրողություններ ձևակերպելու ցանկությունն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը: Իսկ այդպիսիք այսօր կան: Ըստ էության, ներկայումս նպատակահարմար էլ չէ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող իրավական գործընթացներին, որոնք ի վերջո հենց իրավունքի և արդարադատության տիրույթում են, այլ հարց է, թե ինչ խնդիրներ են իրենց համար ձևակերպել բացահայտ կամ անուղղակի կերպով նրա աջակցությամբ հանդես եկող ուժերը: Վերջիններիս շարքում ՀՅԴ–ն պարզ և հասկանալի կերպով մի շարք հաղորդագրություններ հղեց, համաձայն որոնց Քոչարյանին նա վերցնում է, այսպես ասած, իր հովանու տակ: Այստեղ որևէ զարմանալի բան չկա, որովհետև անգամ նախագահության տարիներին սեփական կուսակցություն ու կուսակցական ուղղակի հենարան չունեցող երկրորդ նախագահի համար Դաշնակցությունն իրականացրել է հենց նշված գործառույթները: Մյուս կողմից, դեռևս Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության նպատակով ԱԺ՝ հիմնականում հանրապետական պատգամավորների ստորագրահավաքը ավելի շատ ուղղված էր ոչ թե հենց խափանման միջոցի փոփոխությանը, այլ ավելի շուտ ցույց էր տալիս մի պարզ իրողություն՝ Հանրապետականը սահուն քայլերով փորձում է տեղավորվել Քոչարյանի թևի տակ կամ էլ հակառակը՝ Քոչարյանին փորձում է օգտագործել նոր իրողության պայմաններում: Այս տեսանկյունից մի փոքր ճշտում թերևս կարելի է. ստեղծված իրավիճակում ամենայն հավանականությամբ Քոչարյանի պաշտպանությամբ հանդես եկող ուժերը բոլորովին էլ նրա անձի նկատմամբ անշահախնդիր սիրուց չէ, որ նման վարքագիծ են դրսևորում: Խնդիրն իրականում այն է, որ առկա պայմաններում և՛ ՀՀԿ–ն, և՛ Դաշնակցությունը հետագա քաղաքական վարքագծի ձևակերպման խնդիր ունեն: Պարզից էլ պարզ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնավորապես ՀՅԴ–ն կարող է անգամ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունենալ: Մյուս կողմից, միամտություն կլինի կարծել, որ այսօր հայաստանյան հասարակությունը 100 տոկոսով աջակցում է նոր իշխանությանը, այդպես պարզապես չի լինում, ի վերջո, կան նախկին իշխանությունների հավատարիմ հատվածներ, պաշտոնաթող չինովնիկներ, նախկին վարչակարգի հետ տարատեսակ սերտ կապեր ունեցողներ և պարզապես մարդիկ, ում համար ներկա իշխանությունը պարզապես ընդունելի չէ կամ էլ սիրելի չէ: Սա, իհարկե, նորմալ է, որովհետև չի կարող լինել միատարր և միանման տրամադրություններ ունեցող հասարակություն, եթե իհարկե, խոսքը ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի մասին չէ:
Սակայն ներկա իշխանությունից դժգոհ հատվածին պետք է որոշակի կազմակերպական չափումների մեջ դնել: Ըստ էության՝ այս օրերին մենք տեսնում ենք հենց այդ կազմակերպական գործընթացները: Այստեղ, ի դեպ, բոլորովին էլ Քոչարյանի անձը չէ էականը, պարզապես նա հայտնվեց հարմար պահի հարմար տեղում, առավել ևս այն դեպքում, երբ նույն Հանրապետականը կարծես թե որոշակի ցայտնոտային վիճակում էր գտնվում և ներկա իշխանություններին ֆեյսբուքյան քննադատություններից զատ որևէ գործընթացի մեջ չէր մտնում: Այս իրավիճակում բեկում գրանցվեց, երբ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցում խոսեց քաղաքականություն վերադառնալու և վերջինիս ձևաչափերի մասին: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն ի դեմս Քոչարյանի տեսան այն խողովակը, որը նրանց հնարավորություն կտա մնալ քաղաքական դաշտի դերակատարներ: Սակայն կարծիքներ կան, որ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը կարող են կորցնել իրենց դիմագիծը: Ի վերջո, անկախ ՀՀԿ–ի հանդեպ վերաբերմունքից, Հանրապետականը կարող է և պետք է լինի կառուցողական ընդդիմություն, իհարկե, դրա համար ժամանակ է հարկավոր, սակայն Հանրապետականի նման տրանսֆորմացիան միմիայն ի շահ պետության կլինի: Այս տեսանկյունից արդեն «Քոչարյանի գործը» վտանգ է դառնում հենց ՀՀԿ–ի համար, որը պարզապես կարող է կորցնել կայացած քաղաքական ուժ լինելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա վերջինիս նույնիսկ հարկ չկա անդրադառնալ, քանզի նրանք լեզու չկարողացան գտնել միայն ՀՀՇ–ի ու Տեր–Պետրոսյանի հետ և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում շարունակելու են լինել չափազանց «ճկուն», ինչպես որ հիմա են՝ մի կողմից կառավարություն կազմելով, մյուս կողմից պաշտպանելով ներկա իշխանության մոլի հակառակորդին: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am