Արդյո՞ք կրկեսն այս տարի շահագործման կհանձնվի

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ մայիսյան իշխանափոխությունը Երևանի կրկեսի շինարարությունը բավական թափով առաջ էր գնում: Սակայն արդեն երեք ամիս է՝ որևէ շարժ չի նկատվում: Սա նկատել են մեր բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր քանիցս այդ հարցով զանգահարել են խմբագրություն՝ հայտնելով իրենց անհանգստությունն ու տարակուսանքը: Ուրբաթ և շաբաթ օրերին մեր լրագրողը եղավ տեղում և համոզվեց, որ գրեթե աշխատանքներ չեն իրականացվում: Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, սակայն, այնքան էլ համաձայն չէ, որ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը գրեթե ամեն օր այցելում է կրկեսի շենք և տեսնում է, որ մի քանի շինարարներ գործ անում են: «Ես էլ ձեր պես սպասում եմ, որ շուտ վերջացնեն: Մենք էլ միշտ հետևում ենք, անհանգստանում: Ես տեսնում եմ, որ որոշ շինարարներ աշխատում են»,– ասաց Պետրոսյանը՝ հընթացս հրավիրելով իր 70–ամյակի միջոցառումներին, որոնք տեղի կունենան առաջիկայում: Սոս Պետրոսյանը խոստովանեց, որ շատ կցանկանար իր հոբել յանը նշել կրկեսի նոր շենքում, սակայն, կարծես թե, դա այլևս հնարավոր չէ: Ի դեպ, նախատեսված էր, որ կրկեսի շենքը շահագործման կհանձնվի 2016–ին, հետո՝ 2017–ին, ապա և՝ 2018–ին: Սակայն հաշվի առնելով շինարարության տեմպերի կտրուկ նվազումն ու ստեղծված քաղաքական իրավիճակը, չի բացառվում, որ այս վերջին ժամկետը ևս երկարաձգվի: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am