«Կինս վատ վիճակում էր, կապտած, իսկ բժիշկը հեռախոսով խաղ էր խաղում». պատմում է մահացած ծննդկանի ամուսինը

Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 24-ին արված կեսարյան հատումից հետո մայիսի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Կարինե Ալեքսանյանի հարազատները կարծում են՝ ծննդկանը մահացել է բժիշկների անգրագիտության պատճառով: NEWS.am-ի հետ զրույցում 32-ամյա Կարինեի ամուսինը՝ Սայաթը, պատմեց, որ կինը հղիության ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել, հետազոտությունների արդյունքում նույնպես խնդիրներ չեն հայտնաբերվել: «Ապրիլի 10-ին կինս զանգեց աշխատանքի վայրից, ասաց՝ մի քիչ լավ չի զգում, գնացինք հիվանդանոց, հետազոտեցին, մեզ մոտեցավ հղիությունը վարող բժշկուհի Վերժինե Կասարջյանն ու ասաց՝ լավ կլինի, որ պառկի, բայց կինս չուզեց: Ես էլ բժշկուհուն ասացի, որ ինքը պիտի որոշի՝ կինս պառկի, թե ոչ: Բժշկուհին մեզ բացատրեց, որ գրիպոզ վիճակ է, լուրջ բան չկա, դեղեր գրեց՝ հակաբիոտիկ ու պարացետամոլ, եկանք տուն»,- պատմեց Սայաթը: Կարինեին, սակայն, բուժումն օգուտ չի տվել, ավելի քան 10 օր նա ջերմել է, հազ ունեցել: Սայաթի խոսքով՝ այդ օրերին պարբերաբար բժշկի են գնացել, մի անգամ նույնիսկ հոսպիտալացրել են, բայց հաջորդ օրը դուրս գրել՝ վստահեցնելով, որ վիճակը լավ է. «Ապրիլի 19-ին նորից ենք գնացել, 2 օր կինս պառկեց, ամսի 21-ին էլ ասաց, որ բուժումը չի օգնում, եթե սիստեմաներ պիտի ստանամ, ավելի լավ է՝ տանը ստանամ, ստորագրել ենք, եկել տուն: Ամսի 23-ին մեր բարեկամ բժշկուհին մեր տանը լսել է Կարինեի թոքերն ու ասաց, որ մի թոքը չի լսում, մենք էլ արագ հիվանդանոց ենք գնացել»: «Սլավմեդ»-ում Կարինե Ալեքսանյանին կրկին հոսպիտալացրել են, խորհուրդ տվել շատ հեղուկ օգտագործել, իսկ հաջորդ օրը ստացված հետազոտությունների արդյունքներով ախտորոշել են ՀԵԼԼՓ ու որոշում կայացրել կեսարյան հատում անել: «Ամսի 24-ին մտնում եմ բժշկի սենյակ, տեսնեմ՝ հեռախոսով խաղում է, իսկ Կարինեն էնտեղ ծայրահեղ վիճակում, կապտած, մեզ չկա, կատետր են դրել: Բժշկին հարց եմ տալիս, ինքը հեռախոսով խաղ է խաղում: Հերթապահ բժիշկն ինձ բացատրում է, որ պտուղ-օրգանիզմ անհամատեղելիություն կա, պետք է կեսարյան անել: Զանգում եմ Վերժինե Կասարջյանին, նույնն էլ ինքն է ասում: Վերժինեն ինձ ասում է՝ հիմա երեխային կհանենք ու ամեն ինչ լավ կլինի: Կեսարյանից հետո, սակայն, ԿՏ են անում ու պարզում, որ երկկողմանի թոքաբորբ ունի»,- շարունակեց Սայաթը: Ամուսնու պնդմամբ՝ մինչեւ այդ բժիշկներից ոչ մեկը թոքաբորբի կասկած չի հայտնել, չնայած Կարինեն օրեր շարունակ հազացել է, 38-39 աստիճան ջերմություն ունեցել: Սայաթը զարմացած է՝ ռենտգեն էին արել, ինչպե՞ս թոքերում ոչինչ չեն նկատել. «Ամսի 19-ին ռենտգեն էին արել, բայց թոքերը մաքուր են եղել՝ իրենց ասելով: Չգիտեմ՝ միգուցե լավ չեն ստուգել, ճիշտ չեն նայել, չեն հասկացել: Կնոջս մահից հետո շատ բժիշկների հետ եմ խոսել, մեծ մասն ասել է՝ դեռ ամսի 15-ին պետք է կեսարյանն անեին ու դրանից հետո բուժում սկսեին: Բայց իրենք կեսարյանն արեցին ամսի 24-ին, ընդ որում՝ շատ մասնագետներ ասում են, որ թոքաբորբով հիվանդին նարկոզ չեն տալիս, վտանգավոր է շատ: Ու հենց կեսարյանից հետո կնոջս վիճակն այդպես վատացավ»:

Ապրիլի 25-ին Կարինե Ալեքսանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Սայաթը պատմեց, որ բուժման ամբողջ ընթացքում այնտեղ իրենից դեղորայք ու սարքավորումներ են պահանջել. «Հանրապետականում էլ ամեն առավոտ մեզ ասում էին՝ ծայրահեղ ծանր է, ու ցուցակ էին տալիս, ուղարկում դեղեր առնելու: Ամբողջը մենք ենք առել, թոքերից ջուր քաշելու սարքերը նույնիսկ»: Դեպքից 3 ամիս անց Սայաթը չի հասկանում՝ ինչից է կինը մահացել, ում մեղավորությունն է: Հարազատների հաղորդման հիվան վրա քրեական գործ է հարուցվել, նշանակված է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք բժշկական սխալ կա: «Կինս ապրիլի 10-ից ջերմել է, հազ, ցավեր մեջքի շրջանում, փսխել է, 38-39 է եղել ջերմությունը: Ամսի 10-ից մենք եղել ենք հսկողության տակ… մեզ համար պարզ չի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է մահացել կինս: Բժիշկ ծանոթներ կան, որ ասում են՝ նարկոզի բժիշկն է մեղավոր, որ թոքաբորբով հիվանդին նարկոզ է տվել: Չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել»,- նշեց Սայաթը: 32-ամյա կնոջ հարազատները հույս ունեն, որ իրավապահներն արդար քննություն կիրականացնեն ու մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am