«Էդուարդ Շարմազանովը չի վաստակել այն վերաբերմունքը, որ նրան թրքաբարո որակներ վերագրվեն»

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքում տեսա Էդուարդ Շարմազանովի անունով կեղծ անձնագիր՝ թուրքի կամ ադրբեջանցու անունով՝ Մամեդ օղլու Շարմազանով: Վատ, շատ վատ է այս կարգի աճպարարություն անելը: Նախ՝ եթե նույնիսկ մեր հանրության մեջ կան մարդիկ, ովքեր թուրք կամ ադրբեջանցի բառերով փորձում են մեզնից մեկին նվաստացնել, ընդունում են թուրքի կամ ադրբեջանցու իրավունքը՝ «հայ» բառով միմյանց նվաստացնելու, որով նաև նվաստացնելու մեր ժողովրդին, և ընդունում են էթնիկական պատկանելությամբ նվաստացնելու սկզբունքն առհասարակ: Ոչ մի էթնիկ միավոր, այդ թվում նաև հայերը, թուրքերը, ադրբեջանցիները չեն կարող երաշխավորել իրենց էթնիկական բացարձակ առաքինությունները.

Երկրորդ՝ Էդուարդ Շարմազանովը չի վաստակել այն վերաբերմունքը, որ նրան հայոց մեջ ընդունված որոշ պատկերացումների համատեքստում թրքաբարո որակներ վերագրվեն: Երրորդ՝ այս կարգի աճպարարությունները միայն հաստատում են դրանք կիրառողի՝ Էդուարդ Շարմազանովի հետ փաստարկված բանավիճելու անկարողությունը: Չորրորդ՝ հայացքների տարբերությունը մեր հասարակությունը չի կիսում «հայերի» ու «թուրքերի», ինչպես թուրքերին չի կիսում «թուրքերի» ու «հայերի»: Նույն տրամաբանությամբ երբեք չեմ հասկացել Սերժ Սարգսյանին «Նարիմանով» բառով վիրավորելու փորձերը: Այս շատ էժանագին հնարքները բարեբախտաբար սովորաբար չեն աշխատում, ինչը խոսում է մեր հասարակության առողջ լինելու մասին, բայց անվանարկում է մեր հասարակության տրամաբանության կարողությունը: Սրանք վաղուց արդեն հայտնի, պարզունակ ճշմարտություներ են, ամոթ է նույնիսկ այս մասին գրելը»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am