Արտակագ դեպք Լոռու մարզում. գլխավոր հերոսները Տաշիրում հայտնի «Ձախորդ Փանոսն» ու «Կիկոսն» են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Բաղդասարյանը ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է տվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 136 հասցեում գործող «777» բենզալցակայանում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Ոստիկանները պարզել են, որ Տաշիր քաղաքի Լենինի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ջանոյանը և Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վահան Գալստյանը Վ. Գալստյանի կողմից վարած Opel մակնիշի 35 QR 399 համարանիշի ավտոմեքենայով ժամը 03։50-ի սահմաններում այցելել են նշված բենզալցակայան, որտեղ պահանջել են, որպեսզի գումարի պարտքի դիմաց իրենց ավտոմեքենան լիցքավորեն։ Բենզալցակայանի աշխատակից՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Զավեն Սուքիասյանը նրանց հայտնել է, որ «նիսյայով» չի կարող ավտոմեքենան լիցքավորել, ինչից հետո Վ. Գալստյանը Opel-ով հարվածել է բենզալցակայանի մուտքի դռանը, որից հետո բռունցքով հարվածել ու ջարդել է դռան ապակին։ Այդքանից հետո չհանգստանալով՝ Վ. Գալստյանն ու Ա. Ջանոյանը շարունակել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ ու խաթարել են բենզալցակայանի բնականոն աշխատանքը, ինչպես նաև «դիվադադար են արել» բենզալցակայանի հարևանությամբ բնակվողների գիշերային անդորրը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Ջանոյանին և Վ. Գալստյանին հենց դեպքի վայրից բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ մինչև արձանագրություն կազմելը և հերթապահ մաս ներկայացնելը, Վ. Գալստյանը վնասված ձոռքը լվանալու պատրվակով Ա. Ջանոյանի հետ ոստիկանության բաժնի նախասրահից դուրս է եկել, իբրև թե ցայտաղբյուրից լվացվելու համար, այնուհետև դիմել են փախուստի։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս դեպքում էլ Տաշիրի ոստիկանները Ա. Ջանոյանին ու Վ. Գալստյանին ապացուցել են, թե ում օրն է 40 օր. կարճ ժամանակում ձեռնարկելով ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Երևանյան փողոցից հայտնաբերվել է Ա. Ջանոյանը, իսկ կարճ ժաանակ անց՝ նույն փողոցից հայտնաբերվել է Վ. Գալստյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վ. Գալստյանն ու Ա. Ջանոյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Տաշիրից հայտնում են, որ բերման ենթարկվածները Տաշիրում ավելի շատ հայտնի են «Ձախորդ Փանոս» և «Կիկոս» մականուններով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am