Oրենսդրությունը կիրառելը պարտականություն է անկախ հանգամանքից այն լավն է, թե վատը. ՊԵԿ նախագա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Կոմիտեի ղեկավարընախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա ներկայացրել էպետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները: Ամփոփելով անցած 7 ամիսները՝ Դավիթ Անանյանընշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ` 2017թ. նույն ժամանակաշրջանի` 660 մլրդ դրամի փոխարեն։ Կամ համախառն հարկային և մաքսային եկամուտների գծով ներհոսքն աճել է շուրջ 106 մլրդ դրամով: «Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ է՝ 107.5 միլիարդով ավելի 2017թ.-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,-նկատել է կոմիտեի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով համակարգի աշխատակիցներին համատեղ ձեռքբերումների համար։ Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորմանը և հատկապես ամսական պլանի մեծության հիմքում դրված մեթոդաբանությանը ` ՊԵԿ նախագահը ընդգծել է, որ պլանների հիմքում դրված են մեր պետության մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, որտեղ ամենակարևորը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է.«2018թ.-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում 20.6%, 2019-ին՝ 21%: Հարկերի հավաքագրման տեսանկյունից հետևապես, ամենակարևոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, այսինքն ՝մեր ամենակարևոր առաքելությունը տնտեսական աճով պայմանավորված հարկային եկամուտներ ապահովելն է և ստվերի կրճատման հաշվին հարկային եկամուտների  աճը»: Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նաև բիզնեսի հանդեպ սկզբունքային մոտեցումները. ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին, ինչի արդյունքում կփոխվեն նաև կառույցի մասին հանրային ընկալումները. «Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսիհանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»,-հանձնարարել է կոմիտեի ղեկավարը` նշելով, որ բիզնեսին չխոչընդոտելու արդյունքում ձևավորվելու է առողջ բիզնես միջավայր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի՝ ըստ էության, բիզնեսի ստեղծած արդյունքի աճին։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ-ը ոչ թե քաղաքականություն մշակող, այլ վարչարարություն իրականացնող մարմին է, ուստի պետք է առաջնորդվի գործող օրենսդրությամբ: Դավիթ Անանյանը հորդորել է աշխատակիցներին առաջնորդվել «օրենսդրությունը կիրառելը՝ պարտականություն է անկախ հանգամանքից այն լավն է, թե՝ վատը» նշանաբանով: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ընդգրկմամբ ՀՀ կառավարությունում ներկայումս քննարկվում են ՀՀ հարկային օրենսգրքում հիմնարար փոփոխություններ կատարելու հիմնական ուղղությունները՝ կապված հարկման ռեժիմները պարզեցնելու հետ։ Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը հորդորել է աշխատակիցներին վերադասավորումներ անել հարկային և մաքսային ծառայողի վերաբերմունքում և գործելաոճում, բացառել կոռուպցիոն դրսևորումները և գիտակցել պաշտոնական պարտականությունների կատարման առումով պետության ակնկալիքները: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am