«Հակահեղափոխության» վերաբերյալ

«Հակահեղափոխության» վերաբերյալ Նախորդ գրառումս, լրատվամիջոցի մանիպուլացիոն վերնագրի և այլ պատճառներով, ներկայացվել է, որպես «հակահեղափոխական գրառում»: Հետագա շահարկումները բացառելու նպատակով հրապարակավ ներկայացնում եմ դիրքորոշումս՝ 1. Նիկոլ Փաշինյանի անձին վերաբերվում եմ հարգանքով՝ հաշվի առնելով նաև նրա կենսագրությունը, ինչպես նաև ընտանիք ինստիտուտին, կրոնին, երկրի բնական պաշարների պահպանությանն ուղղված Ն.Փաշինյանի մոտեցումները: 2. Որպես քաղաքացի անհանգստացած եմ Նիկոլ Փաշինյանի թիմում գտնվող որոշ անձանց արկածախնդիր կեցվածքից և նույն որակի խորհուրդներից: 3. Որպես փաստաբան անհանգստացած եմ փաստաբանների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքից, նրանց նկատմամբ թույլ տրվող վիրավորանքներից և այլ բնույթի ճնշումներից: 4. Որպես քաղաքացի անհանգստացած եմ այլակարծությանը վիրավորանքներով, սպառնալիքներով և հայհոյանքներով արձագանքելու դրվածքից: 5. Ես և շատ հայրենակիցներ, հուսով ենք, որ սիրո և համերաշխության կարգախոսի ներքո իրոք կկառուցվի ավելի լավ երկիր, քան երեկ էր: 6. Ես և շատ հայրենակիցներ մեր երկրի զարգացումը տեսնում ենք ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ և ԲԱՆԱԿ կարևոր ինստիտուտների պահպանման պայմաններում: Անցումային արդարադատության վերաբերյալ դիրքորոշումս բացառապես իմ անձնական կարծիքն է և հրապարակային ներկայացրել էի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը այս տեսակետից էլ խնդիրը դիտարկի (եթե հարմար կգտնի այլ կարծիք քննարկել): Բոլորս լավ գիտենք, որ հավերժ երկրային իշխանություններ չկան, ամեն ինչ փոփոխական է: Բայց չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ հաջորդ իշխանությունն էլ փորձի այսօրվա իշխանության ժամանակ տեղի ունեցածը հիմնովին քանդի և փորձի նորը կառուցել: Այո, պետք է վերացնել նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցած անօրինականությունները, բայց դա պետք է անել իրավական ճանապարհով: Մեր երկիրը չի կարող իրեն այլ շռայլություն թույլ տալ: Չմոռանանք նաև ներդրողների մասին, որոնց համար բացի շատ այլ հանգամանքներից, հետաքրքրում է նաև կայունությունը: Այնպես, որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ելնելով նաև իմ և մյուսների երեխաների համար լավ ապագա ապահովելու շարժառիթից, Նիկոլ Փաշինյանի բոլոր լավ նախաձեռնություններին օժանդակելու եմ, իսկ վնասակար նախաձեռնություններին փորձելու եմ բարեկամական քննադատությամբ անդրադառնալ: Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների և վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն: Հ.Գ. Նախորդ իշխանությունների ժամանակ էլ իշխանությունների բացասական գործողությունները հրապարակայնորեն քննադատել եմ, այդ թվում՝ փաստաբաններին արդարադատության նախարարությունում գրանցելու կառավարության փորձը, կուտակային պարտադիր կենսաթոշակի օրենսդրական նախաձեռնությանը, Ընտանիքում բռնությունը կանխարգելելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը, փաստաբաններին դատական կարգով տուգանելու օրենսդրական նախաձեռնությանը

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am