Ոչ միայն առաջընթաց, այլև բանակցություններ չկան, ինչը հղի է պատերազմի վտանգով. Աբրահամյան

Հայաստանում հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դոփում է տեղում: Առաջիկայում ևս, կարծես, որևէ էական տեղաշարժ՝ կողմերի շփումների առումով չի սպասվում: Չենք խոսում նաև այն մասին, որ պաշտոնական Երևանի հայտարարությունը, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որն արվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հերթական ջղաձգումներն առաջացրեց Բաքվի իշխանությունների մոտ: Սակայն այս ամենի ֆոնին Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այսօր հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է որոշակի շարժ՝ հասարակությունների մակարդակով կողմերի միմյանց ճանաչելու ուղղությամբ»: Առաջնագծում իրավիճակի, բանակցային գործընթացում վերջին նորությունների ու տարածաշրջանային զարգացումների հիման վրա արվող կանխատեսումների շուրջ VERELQ-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանիհետ: -Պարոն Աբրահամյան, արդյոք խախտվել է բանակցային գործընթացում առկա տևական լռությունը և կա՞ ինչ-որ առաջընթաց: -Պետք է արձանագրենք, որ ներկայումս առաջընթաց չկա ոչ միայն բանակցային գործընթացում, այլև առհասարակ բանակցություններ չկան: Այնպես որ խոսել այդ գործընթացում որևէ տեսակի առաջընթացի մասին սխալ է, որովհետև այս պահի դրությամբ այդ մակարդակում մենք որևէ բան չունենք: Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է հստակ ցույց տալ, որ իր համար առաջնային է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, և այս պարագայում Ադրբեջանը ոչ մի ջանք չի գործադրում գործընթացը քաղաքական լուծման ճանապարհով տանելու ուղղությամբ: -Ինչո՞վ է վտանգավոր այս իրավիճակը, երբ բանակցությունները, ըստ էության, սառեցված են: -Առհասարակ, եթե չկան բանակցություններ, ապա ինքնին պատերազմի հավանականությունը մեծանում է և այս պարագայում որքան այս գործընթացը շարունակվի, այնքան հավանականությունը, որ ռազմական գործողությունների կվերսկսվեն, կմեծանա: -Շատ է խոսվում այն մասին, որ տարածաշրջանում առկա լարված իրավիճակը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ Հայաստանի համար անցանկալի սցենարով: Ինչը պայմանավորված է ուժեղացող Թուրքիայով, ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ մակարդակով, ուժեղացող իրանա-ադրբեջանական հարաբերություններով և այլն: -Մեր հարևանությամբ ու այս տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց ազդեցություն ունի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա և Ղարաբաղը բացառություն չէ: -Անցած շաբաթ հակառակորդը հերթական հարձակման փորձն է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ և հետ շպրտվել: Ինչպիսի՞ն է իրավիճակն  առաջնագծում: -Իրավիճակը փոփոխական է, Ադրբեջանն անընդհատ փորձելու է ճեղքման հատվածներ գտնել առաջնագծի տարբեր ուղղություններով: Այս կոնտեքստում մեր խնդիրն է  հնարավորինս անվտանգ դարձնել առաջնագիծը և հնարավորինս բարձրացնել հայկական զորքերի զգոնությունն ու մարտունակությունը: Լիա Խոջոյան
 

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am