Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածները մայր ու որդի էին

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզաին քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Քոչար Քոչարյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2107-ը վարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Վահան Մինայսանը, ВАЗ 2121-ը վարել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 35-ամյա Մարատ Թադևոսյանը: Վթարի հետևանքով Մ. Թադևոսյանը տեղում մահացել էր, իսկ 07-ի վարորդ Վ. Մինասյանը և ВАЗ 2121-ի ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի բնակիչներ, 26-ամյա Սիրանուշ Ջալալյանը, 1-ամյա Նելլի Թադևոսյանը, 2-ամյա Գորիկ Թադևոսյանը և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 60-ամյա Մանյա Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն: Մ. Միրզոյանը նշված բժշկական կենտրոնից Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ճանապարհին՝ Գավառի վարչական տարածքում՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Թադևոսյանն ու Մ.Միրզոյանը մայր ու որդի էին, իսկ վիրավորները նրանց ընտանիքից են: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21-07 մակնիշի 37 QD 609 համարանիշի և ВАЗ 21-21 մակնիշի 01 DO 701 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 5 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Երևան, սակայն ճանապարհին վիրավորը մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի և Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Վարուժան Խալաթյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Մարատ Ավետիսյանի և ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am