Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ պարոն նախարար, մի քանի ամիս շարունակ մեզ ասում էին, որ ուսանողական խորհուրդը լուծարված է, ուսանողական խորհրդի կանոնադրությունը չի գործում: Վերջապես,  Ձեզ ուղղված մեր հարցադրումներն սպասված պատասխանը ստացան: Եվս մեկ անգամ փաստվեց, որ ԵՊԼՀ ՈւԽ-ի կանոնադրությունը գործող է: Սակայն միևնույն ժամանակ Ձեր ուղարկած նույն գրության մեջ տեղ է գտել մի միտք, որը շարադրված է հետևյալ կերպ. «Ուսումնասիրելով ԵՊԼՀ-ի ուսանողների կողմից իրականացված գործընթացների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, մայիսի 24-ին ուսանողների կողմից  հրավիրված համընդհանուր համաժողովի  ընթացքում կայացրած որոշման և ընդունված հռչակագրի դրույթները, համադրելով դրանք վերը նշված իրավական ակտերի պահանջների և կարգավորումների հետ, ինչպես նաև հաշվի առնելով ուսանողական համաժողովին ոչ միայն ըստ ֆակուլտետների ընտրված լիազոր ներկայացուցիչների, այլ շատ ավելի մեծ թվաքանակով ուսանողների մասնակցության հանգամանքը, պարզ է դառնում, որ ԵՊԼՀ-ի ԳՈՐԾՈՂ ուսանողական խորհուրդը լուծարելու, նոր ուսանողական խորհուրդ ձևավորելու և ընտրություններ կազմակերպելու գործընթացները բխում են ինքնակառավարման սկզբունքից և ուսանողների մեծ շրջանակի կամարտահայտումից, համապատասխանում են ՀՀ օրենսդրության, այդ թվում նաև 26.02.2012 թվականին հաստատված կանոնադրության պահանջներին և իրավաչափ են»:

Բոլորովին վերջերս Դուք երիտասարդության օրվա առթիվ Իջևանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հնչեցրիք նաև հետևյալը. «Ներկայիս օրենքի շրջանակներում էլ ուսանողությունն ունի լայն հնարավորություններ իրենց իրավունքները բուհի ներսում պաշտպանելու, իրենց խնդիրները վերհանելու և բուհի ղեկավարության հետ միասին լուծումներ գտնելու համար: Անցած երեք ամիսներից արդյունավետ գործողությունների մեկ օրինակ եմ ուզում բերել. կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները, դժգոհ լինելով իրենց ուսանողական խորհրդից, անցկացրեցին հանրաքվե, որին մասնակցեցին բոլոր ուսանողների կեսից ավելին և ըստ էության իրենց կանոնադրությամբ և օրենքով ունեցած հնարավորություններով լուծարեցին այդ ուսանողական խորհուրդը և հիմա պատրաստվում են նորը ձևավորել: Սա անցած ամիսների ուսանողության հետ մեր նախարարության համագործակցության  լավագույն օրինակներից մեկն է» : Երկար տրամաբանելը նույնիսկ չօգնեց մեզ ու ոլորտի շատ մասնագետների հասկանալ, թե ինչ իրավական հիմքով Դուք կարող եք ասել, թե իբրև ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը լուծարվել է: Փորձե՞լ եք արդյոք ճշտել Ձեր մեջբերած ստորագրահավաքի իսկությունը և համագումար կոչվող ինչ-որ հանդիպման մանրամասները: Ուզում ենք հասկանալ՝ երբվանից է նման ցածր մակարդակով անցկացված, առանց տեքստ, կեղծարարությունների վրա հիմնված, բռնի, անօրինական ստորագրահավաքը համարվում ԻՐԱՎԱԿԱՆ: Երբվանի՞ց է, համալսարանի ղեկավարության անմիջական հորդորով, մասնակցությամբ, աջակցությամբ և կազմակերպմամբ անցկացված ինչ-որ ժողով համարվում համագումար՝ այն էլ անհասկանալի հռչակագրի ելքով: Ժողով, որը փաստացի կազմակերպեց բուհի ադմինիստրացիան, սատարման ելույթով հանդես եկավ պրոռեկտորը՝ անտեսելով ուսանողական ինքնակառվարման փիլիսոփայությունն ու դրա բոլոր նորմերը (նշվածի մի մասի փաստերը ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի պաշտոնական էջում ներկայացված են և այժմ էլ հասանելի են):  Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես 180 հոգանոց դահլիճը կարողացավ ապահովել եռակի անգամ ավել ստորագրություն:  Հասկանալի է, երևի ճնշող մեծամասնությունն օնլայն է մասնակցել ու, ոգևորված «նմանը չունեցող» հռչակագրով, հեռախոսով հայտնել, որ իրենց անուն-ազգանունը գրեն և ստորագրեն: Առնվազն զավեշտալի է, որ Դուք, պարո՛ն նախարար, հայտարարում եք՝ այս ամենն իրավաչափ է, և, փաստորեն, միակողմանի դիտարկելով հանգամանքները, փաստերն ու իրականությունը՝ այս երևույթը համարում եք ինքնակառավարման դրսևորում և օրինակելի ձև ինքնակառավարման իրացման: Հաշվի առնելով այն, որ Ձեր կողմից ուղարկված գրության համաձայն` ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ԳՈՐԾՈՂ կանոնադրության բոլոր դրույթները կապված այս հարցի հետ անտեսվում են՝ խնդրում ենք տրամադրել ստորագրահավաքի և այսպես կոչված համագումարին մասնակցած ուսանողների ստորագրությունների պատճենները: Պահանջում ենք նաև կարճ ժամկետում տրամադրել Ձեր կողմից հնչեցրած «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը լուծարված է» արտահայտության համար հիմք հանդիսացող բոլոր օրենքները, կարգերը, իրավական ուժ ունեցող այլ փաստաթղթեր, ինչպես նաև Ձեր ուղարկած գրության մեջ նշված «համարում ենք իրավաչափ» նախադասության իրավական հիմքերը: Կոչ ենք անում չփորձել ուսանողական խորհուրդը համարել բուհի կամ պետական գերատեսչության  որևէ ստորաբաժանում և չոտնահարել ինքնակառավարման՝ աշխարհում ընդունելի սկզբունքները: Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ ու մեր երկրում օրենքի գերակայության նկատմամբ մեծ վստահությամբ հայտարարում ենք՝ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը գործող կանոնադրությամբ գործող կառույց է, և ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱԴԱՐԵԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ քանի դեռ ինչ-որ անօրինական ստորագրահավաք և այսպես կոչված հակաիրավական «համագումար» են մեջբերվում որպես հիմք՝ շրջանցելով հարցին առնչվող բոլոր իրավական ակտերը և հակասելով ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ամրագրված դեպքերին և դրույթներին: Վստահ ենք, որ այսքան ամիսների ընթացքում այս ամենին առնչվող իրավական հիմքերի առկայության դեպքում դրանք վաղուց արդեն մեզ ներկայացված կլինեին: ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am