«Ժառանգությունը» Երևանի քաղաքապետի թենածու է առաջադրել

Այսօրվա նիստում «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշեց մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է երեւանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երեւանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաեւ իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրեւ հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am